2026-ից հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ, հայտարարել է Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ բոլոր նախկին իշխանություններն ու օլիգարխները պարտվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերն իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Բոլոր նախկին իշխանություններն ու օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026-ից հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ։ Հունիսի 8-ին մենք արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որն ընդհատվել է 374 թվին՝ Պապ թագավորի սպանությամբ»,- ասաց Փաշինյանը։
ԱԺ հերթական խորհրդանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7–ին։