ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողություն ԵԱՏՄ-ում դեռևս ձևավորված չէ. ղրղըզ փորձագետ

https://arm.sputniknews.ru/20261025/gmo-artadranqi-nkatmamb-verahskvoghutjun-eatm-um-derevs-dzevavvorvats-che-ghrghyz-pvordzaget-108446014.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108443275_0:0:1597:1197_1920x0_80_0_0_369f06449c4919647fd566479b1bd51c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ղրղզստան, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ գմօ

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, ղրղզստան, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ գմօ

Բաժանորդագրվել

Միության երկրները պետք է մշակեն ԳՄՕ-ի հետ վարվելու գործողությունների սեփական մեխանիզմները, ինչպես նաև միմյանց տեղեկացնեն նման արտադրանքի տեղաշարժի մասին:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության տարածքում ԳՄՕ (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) արտադրանքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ղրղզստանում Կարթախենայի արձանագրության մեխանիզմների իրականացման ծրագրի փորձագետ Աբդիմիտալ Չինգոժոևը՝ Երևանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում:

Չինգոժոևը հիշեցնում է՝ Կարթախենայի կենսանվտանգության արձանագրությունը, որն ընդունվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում, չի արգելում և չի սահմանափակում ԳՄՕ-ն: Դրա նպատակն է պատկերացում ձևավորել այն մասին, թե ինչ են ԳՄՕ արտադրանքները և թե ինչպես չեզոքացնել դրանց հետ կապված հնարավոր ռիսկերը: Օրինակ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը չեն ստորագրել այս արձանագրությունը, Ճապոնիան ստորագրել է, սակայն առաջին երկու երկրներն արտադրում են ԳՄՕ արտադրանք, իսկ Ճապոնիան ներմուծում է այդ արտադրանքը մեծ ծավալներով:

Առայժմ գիտնականների շրջանում մարդկանց համար ԳՄՕ-ի վնասակարության վերաբերյալ միանշանակ եզրակացություն չկա, բայց մեկ անվիճելի ռիսկ արդեն բացահայտված է. գյուղատնտեսական բույսերը կարող են փոշոտման ճանապարհով ազդել իրենց վայրի ցեղակիցների վրա, երբ մոդիֆիկացված ծառի ծաղկափոշին փոխանցվում է ազգակից վայրի ծառին: Ղրղզստանի համար սա էական խնդիր է, քանի որ երկրում վայրի պտղատու ծառերի արժեքավոր գենոֆոնդ կա: Ըստ լեգենդներից մեկի՝ ընկույզը Եվրոպա է հասել հենց Տյան Շանի լեռներից՝ ժամանակակից Ղրղզստանի հարավից, որտեղից այն բերել են Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները:

«Այսպես թե այնպես, ըստ ակադեմիկոս Վավիլովի, Ղրղզստանի տարածքը համարվում է խնձորենու, ընկուզենու, սալորենու ծագման կետերից մեկը: Տյան Շանում մենք վայրի պտղատու ծառերի ամբողջ անտառներ ունենք: Կարևոր է, որպեսզի այս գենոֆոնդը չփոփոխվի ԳՄՕ տեսակներով: Վերահսկողությունն անհրաժեշտ է, քանի որ մոդիֆիկացված սերմերն ու տնկիներն ավելի էժան են, քան սովորականները, ինչը նշանակում է, որ դրանք այս կամ այն կերպ մուտք են գործելու երկիր»,-ասում է Չինգոժոևը:

Եվրասիական միության մակարդակով գործում են ԳՄՕ-ի վերահսկողության կանոնակարգեր, սակայն ոչ բոլոր երկրներում է դրա համար ազգային մեխանիզմ մշակված: Այս առումով աշխատանքը լավ է կազմակերպված Բելառուսում: Երկրի Գիտությունների ակադեմիայում գործում է կենսաանվտանգության համակարգող կենտրոն: Այնտեղ պետք է դիմեն այն ձեռնարկությունները, որոնք ԳՄՕ արտադրանք են ներմուծում երկիր: Կենտրոնն իրականացնում է ռիսկերի գնահատում և խորհրդատվական գնահատական (դրական կամ բացասական) է տալիս բնապահպանության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա թույլատրում կամ արգելում է ապրանքի ներկրումը:

Հաշվի առնելով գործընկերների փորձը՝ Ղրղզստանում որոշել են մշակել ԳՄՕ արտադրանքների հետ կապված սեփական գործողությունների մեխանիզմը՝ արտադրողից մինչև սպառող ամբողջ շղթայով: 2023 թվականին երկրում մեկնարկել է ծրագիր (որի փորձագետն է Չինգոժոևը)՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ: Մշակվել են ուսումնամեթոդական համալիրներ ԳՄՕ-ի հարցերով՝ Ղրղզստանի բուհերի ագրարային, կենսաբանական և էկոլոգիական մասնագիտությունների համար, ինչպես նաև ընդունվել է օրենք ԳՄՕ-ների շրջանառության մասին: Հաջորդիվ պետք է ընդունվեն ենթաօրենսդրական ակտերը:

«Դեռևս առիթ չի եղել հայ գործընկերների հետ շփվելու, պարզելու, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այստեղ, բայց ես պատրաստ եմ հանդիպել նրանց հետ: Չէ՞ որ մենք մեկ միության մեջ ենք և պետք է նաև կարգավորենք ԳՄՕ ապրանքների փոխադրումների մասին միմյանց իրազեկելու մեխանիզմը: Այդ մասին նշվում է նաև ԵԱՏՄ կանոնակարգերում»,– հավելել է ղրղըզ փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականին ընդունվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքը, որով հանրապետությունում արգելվում է ԳՄՕ բույսերի մշակությունը, բացառությամբ գիտական նպատակների համար: Թե որքանով են այդ պահանջները գործնականում կատարվում, առայժմ պարզ չէ:

Leave a comment