Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին

Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանը ներկայացնող Հայկ Խլոյանին։

Հիշեցնենք, որ ԱԱ-ի երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն էին կրել ու ավարտել ելույթները։

Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշներին չի հաջողվել հասնել եզրափակիչ:

Նախօրեին պարտություն էին կրել նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):

Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment