https://arm.sputniknews.ru/20261025/putiny-evrvopajum-ankargutjunneri-pattshar-e-anvanel-teghi-qaghaqakan-gvortsichneri-skhalnery-108526301.html
Պուտինը Եվրոպայում անկարգությունների պատճառ է անվանել տեղի քաղաքական գործիչների սխալները
Պուտինը Եվրոպայում անկարգությունների պատճառ է անվանել տեղի քաղաքական գործիչների սխալները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում անկարգությունների պատճառ է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների քաղաքական կուրսի սխալները: 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T15:41+0400
2026-10-25T15:41+0400
2026-10-25T15:42+0400
եվրոպա
անկարգություններ
բողոքի ակցիա
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108523177_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1ddca4d05c893602155956265614a354.jpg.webp
«Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պուտինը, մեկնաբանելով Եվրոպայում տեղի ունեցող անկարգությունները, հայտարարել է, որ այդ հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները վկայում են տեղի ունեցողի համար պատասխանատվություն ստանձնելու եվրոպացի ղեկավարների անկարողության մասին:Նա նաև Եվրոպայի հիմարություն է անվանել ռուսական ամեն ինչն արգելելու որոշումը:Բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը: Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում:Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին: Առավել խոշոր անկարգություններ են գրանցվել Միլանում:Ալբանիայում ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:Բողոքի խոշոր ակցիաները կրկնվել են հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում, ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում և Իսպանիայում:
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
Путина удивило, что европейские политики начали нападать на американское руководство из-за беспорядков в ЕС
Sputnik Արմենիա
Путина удивило, что европейские политики начали нападать на американское руководство из-за беспорядков в ЕС
2026-10-25T15:41+0400
true
PT2M08S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108523177_275:0:1715:1080_1920x0_80_0_0_c45b8cbd6a1c472d328e1336e3b38981.jpg.webp
եվրոպա, անկարգություններ, բողոքի ակցիա, վլադիմիր պուտին, ռուսաստան, видео
եվրոպա, անկարգություններ, բողոքի ակցիա, վլադիմիր պուտին, ռուսաստան, видео
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում անկարգությունների պատճառ է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների քաղաքական կուրսի սխալները:
«Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պուտինը, մեկնաբանելով Եվրոպայում տեղի ունեցող անկարգությունները, հայտարարել է, որ այդ հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները վկայում են տեղի ունեցողի համար պատասխանատվություն ստանձնելու եվրոպացի ղեկավարների անկարողության մասին:
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ… Դա վատ է հենց նրանց համար, ինչո՞ւ: Որովհետև նրանք չեն վերացնելու պատճառը… Իսկ ո՞րն է պատճառը. իրենց իսկ սխալները, ընդ որում՝ տարբեր ուղղություններով՝ տնտեսության և ֆինանսների ոլորտում»,-ասել է Պուտինը:
Նա նաև Եվրոպայի հիմարություն է անվանել ռուսական ամեն ինչն արգելելու որոշումը:
Բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը: Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին: Առավել խոշոր անկարգություններ են գրանցվել Միլանում:
Ալբանիայում ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Բողոքի խոշոր ակցիաները կրկնվել են հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում, ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում և Իսպանիայում: