ԱՄՆ-ն մտադիր է գործնական հարաբերություններ ունենալ թե՛ Կիեւի, թե՛ Մոսկվայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ, այս կապակցությամբ ոչինչ չունեմ ասելու, բացի նրանից, որ, իհարկե, պատերազմի ավարտից հետո ես գործ կունենամ Ուկրաինայի, ինչպես նաև, կարծում եմ, Ռուսաստանի հետ»։
Թրամփի կողքին է եղել նաև նրա կինը՝ Մելանիան։ Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք նրանք ծրագրում են այցելել Ուկրաինա, ԱՄՆ-ի առաջին տիկինը պատասխանել է. «Կտեսնենք»։