Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների ոչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ բանակցենք․ Թրամփ

https://arm.sputniknews.ru/20261025/petq-e-dadarecnel-irani-arajnvordneri-vochnchacumy-vorpeszi-voreve-meki-het-banakcenq-tramp-108521719.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Трамп заявил, что пора прекращать убивать иранских лидеров, иначе не с кем будет заключать сделку

Sputnik Արմենիա

Трамп заявил, что пора прекращать убивать иранских лидеров, иначе не с кем будет заключать сделку

2026-10-25T12:56+0400

true

PT0M19S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108517572_174:0:1187:760_1920x0_80_0_0_4791847b60dc9b9e01bad27f2ad021b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, դոնալդ թրամփ, видео

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, դոնալդ թրամփ, видео

Բաժանորդագրվել

Իսլամական Հանրապետության առաջին և երկրորդ մակարդակի ղեկավարությունը, նրա խոսքով, ոչնչացված է, երկրում ինքնաթիռներ և նավեր չեն մնացել:

Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների ոչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ հնարավոր լինի բանակցել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Այնտեղ չի մնացել ո՛չ ինքնաթիռ, ո՛չ նավ, ո՛չ առաջնորդներ, առհասարակ ոչինչ: Առաջին մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է, երկրորդ մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է: Ստիպված եմ կանգ առնել, որովհետև ես պետք է հասկանամ, թե գրողը տանի, մենք ում հետ ենք ընդհանրապես բանակցում»,-ասել է Թրամփը:

Նա նշել է, որ 2018 թվականին «միջուկային գործարքից» դուրս գալու որոշումը կայացվել էր ճգնաժամային պահին, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել:

ԱՄՆ ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պարտության են մատնել Իրանին՝ ռազմական, ֆինանսական և այլ առումներով: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք երբեք և ոչ մի պարագայում միջուկային զենք չունենան»,- հավելել է նա:

Նախընտրական հանրահավաքից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Թրամփը հիմարություն է անվանել The Wall Street Journal-ի լրագրողի հարցն այն մասին, թե երբ կարող է ԱՄՆ-ն հարված հասցնել Իրանին՝ նշելով, որ Վաշինգտոնը դիտարկում է ինչպես ուժային սցենարը, այնպես էլ Թեհրանի հետ գործարք կնքելու հնարավորությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «ոչինչ չգիտի» հանգստյան օրերին Իրանին ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածի մասին:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել: Հակամարտությունը մնում է չկարգավորված:

Leave a comment