https://arm.sputniknews.ru/20261025/es-ajnqan-urakh-em-iskapes-urakh-em-narei-hujzery-evratesilum-haghteluc-hetvo-108518715.html
Ես այնքան ուրախ եմ, իսկապես ուրախ եմ. Նարեի հույզերը՝ «Եվրատեսիլում հաղթելուց հետո»
Ես այնքան ուրախ եմ, իսկապես ուրախ եմ. Նարեի հույզերը՝ «Եվրատեսիլում հաղթելուց հետո»
Sputnik Արմենիա
Հաղթանակը 13-ամյա Նարեն նշել է հենց մրցույթի հարթակում ՝ իր պատվին տորթ կտրելով։ 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T10:45+0400
2026-10-25T10:45+0400
2026-10-25T11:48+0400
նարե քերոբյան
մանկական եվրատեսիլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108515980_0:0:1270:714_1920x0_80_0_0_3835b48ba7502b6e20e0b49445e78ebd.jpg.webp
Նարե Քերոբյանի հույզերը արդյունքների հրապարակումից հետո շատ անկեղծ ու հուզիչ էին:Հայաստանի էկոնոմիկայի նախկիննախարար ՎահանՔերոբյանի դուստրն իր երկրին հաղթանակ է բերել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնելով «Boo» երգն ու ստանալով 202 միավոր: Երկրորդ տեղըզբաղեցրել է Իսպանիան, երրորդը՝ Ֆրանսիան։Հաղթանակի կապակցությամբ նրան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ իր տելեգրամյան-ալիքում գրելով. «Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում։ Կեցցես, Նարե»։Նշենք, որ Նարե Քերոբյանը սովորում է Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում: Նա արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է վոկալով և մասնակցում է տարբեր երաժշտական նախագծերի: 2023 թվականին նա արդեն փորձել է իր ուժերը «Մանկական Եվրատեսիլի» ազգային փուլում, սակայն չի անցել։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։
2026
Լուրեր
am_HY
Армения отпразднует свою победу в JESC2026 на Мальте, а победитель вспоминает незабываемую ночь на сцене Junior Eurovision
Sputnik Արմենիա
Армения отпразднует свою победу в JESC2026 на Мальте, а победитель вспоминает незабываемую ночь на сцене Junior Eurovision
2026-10-25T10:45+0400
true
PT1M04S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108515980_116:0:1068:714_1920x0_80_0_0_9893db7ac1fe133b278b7577a584e91f.jpg.webp
նարե քերոբյան, մանկական եվրատեսիլ, видео
նարե քերոբյան, մանկական եվրատեսիլ, видео
Հաղթանակը 13-ամյա Նարեն նշել է հենց մրցույթի հարթակում ՝ իր պատվին տորթ կտրելով։
Նարե Քերոբյանի հույզերը արդյունքների հրապարակումից հետո շատ անկեղծ ու հուզիչ էին:
«Ես այնքան ուրախ եմ, իսկապես ուրախ եմ։ Չորս տարի առաջ, երբ առաջին անգամ մասնակցում էի Հայաստանից ընտրության, չէի պատկերացնում, որ հաղթելու եմ մրցույթում։ Բայց ես այնքան երջանիկ եմ, բառեր չեմ գտնում», – ավելի ուշ էմոցիաներով կիսվել է նա լրագրողների հետ։
Հայաստանի էկոնոմիկայի նախկիննախարար ՎահանՔերոբյանի դուստրն իր երկրին հաղթանակ է բերել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնելով «Boo» երգն ու ստանալով 202 միավոր: Երկրորդ տեղըզբաղեցրել է Իսպանիան, երրորդը՝ Ֆրանսիան։
Հաղթանակի կապակցությամբ նրան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ իր տելեգրամյան-ալիքում գրելով. «Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում։ Կեցցես, Նարե»։
Նշենք, որ Նարե Քերոբյանը սովորում է Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում: Նա արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է վոկալով և մասնակցում է տարբեր երաժշտական նախագծերի: 2023 թվականին նա արդեն փորձել է իր ուժերը «Մանկական Եվրատեսիլի» ազգային փուլում, սակայն չի անցել։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։