https://arm.sputniknews.ru/20261025/nvorzelandakan-ynkerutjuny-hazvagjut-kendaninerin-hetevelu-nvor-mijvoc-e-arajarkum-hhin-108430305.html
Նորզելանդական ընկերությունը հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր միջոց է առաջարկում ՀՀ–ին
Նորզելանդական ընկերությունը հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր միջոց է առաջարկում ՀՀ–ին
Sputnik Արմենիա
Ընկերության տեխնոլոգիան արդեն օգտագործվում է Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի արգելոցներում 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T09:56+0400
2026-10-25T09:56+0400
2026-10-25T09:56+0400
հայաստան
թռչուն
կենդանի
նոր զելանդիա
արհեստական բանականություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108386795_0:50:1501:894_1920x0_80_0_0_c728d073720bca0da4210a5eb737b7f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Նոր Զելանդիայում գործող «Digilab» ընկերությունը հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր միջոց է առաջարկում Հայաստանին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ընկերության զարգացման գծով տնօրեն Ժակլին Մերտենսը։Նա նշեց, որ ընկերության ծրագրային ապահովումը արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ճանաչում է կենդանիների և թռչունների ձայները: Ծրագիրը կարող է տվյալներ ստանալ ձայնագրիչներից, որոնք կարող են տեղադրվել, օրինակ, արգելոցի տարածքում: Ձայնագրություններն ուղարկվում են սերվեր, ծրագիրը մշակում է բոլոր տվյալները և տեղեկություններ տրամադրում կենդանիների, նրանց տեղաշարժերի և սեզոնային միգրացիայի մասին։Ընկերությունը Նոր Զելանդիայում համագործակցում է շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի հետ, որից ստացել է այդ մարմնում 11 տարի ձևավորված ձայնադարանը։ Դրա հիման վրա էլ աշխատում է «DigiLab» ԱԲ մոդելը։«Շատ հավելվածներ են վերլուծում նման տվյալներ, բայց ոչ բոլորն են կարողանում աշխատել շուրջ 100 հազար ժամ կազմող տվյալների հետ։ Մենք դա կարող ենք: Մեր ծրագիրը տարբերակում է ոչ միայն կենդանիների զանազան տեսակների, այլև ենթատեսակների ձայները, իսկ կիվի թռչնի (ավելի ճիշտ՝ մոխրագույն կիվի կամ ռորոա) և նորզելանդական այլ էնդեմիկ թռչունների (կեա և մոհուա) դեպքում մենք ճանաչում ենք նույնիսկ առանձին առանձնյակների ձայները», – ասաց ստարտափի հիմնադիր Լյուկ Բոինը։Նրա խոսքով՝ ընկերության տեխնոլոգիան արդեն օգտագործվում է Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի արգելոցներում, այն պատրաստ են առաջարկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:
նոր զելանդիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108386795_42:0:1375:1000_1920x0_80_0_0_4ad6bcdbb048160dcd2cabe97e617b33.jpg.webp
հայաստան, թռչուն, կենդանի, նոր զելանդիա, արհեստական բանականություն
հայաստան, թռչուն, կենդանի, նոր զելանդիա, արհեստական բանականություն
Ընկերության տեխնոլոգիան արդեն օգտագործվում է Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի արգելոցներում
Նա նշեց, որ ընկերության ծրագրային ապահովումը արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ճանաչում է կենդանիների և թռչունների ձայները: Ծրագիրը կարող է տվյալներ ստանալ ձայնագրիչներից, որոնք կարող են տեղադրվել, օրինակ, արգելոցի տարածքում: Ձայնագրություններն ուղարկվում են սերվեր, ծրագիրը մշակում է բոլոր տվյալները և տեղեկություններ տրամադրում կենդանիների, նրանց տեղաշարժերի և սեզոնային միգրացիայի մասին։
Ընկերությունը Նոր Զելանդիայում համագործակցում է շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի հետ, որից ստացել է այդ մարմնում 11 տարի ձևավորված ձայնադարանը։ Դրա հիման վրա էլ աշխատում է «DigiLab» ԱԲ մոդելը։
«Շատ հավելվածներ են վերլուծում նման տվյալներ, բայց ոչ բոլորն են կարողանում աշխատել շուրջ 100 հազար ժամ կազմող տվյալների հետ։ Մենք դա կարող ենք: Մեր ծրագիրը տարբերակում է ոչ միայն կենդանիների զանազան տեսակների, այլև ենթատեսակների ձայները, իսկ կիվի թռչնի (ավելի ճիշտ՝ մոխրագույն կիվի կամ ռորոա) և նորզելանդական այլ էնդեմիկ թռչունների (կեա և մոհուա) դեպքում մենք ճանաչում ենք նույնիսկ առանձին առանձնյակների ձայները», – ասաց ստարտափի հիմնադիր Լյուկ Բոինը։
Նրա խոսքով՝ ընկերության տեխնոլոգիան արդեն օգտագործվում է Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի արգելոցներում, այն պատրաստ են առաջարկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: