Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել

Խարկովում հասցված հարվածների հետևանքով թիրախավորվել են «Էպիցենտր» լոգիստիկ կենտրոնը, բաշխիչ կենտրոնը և «Վասիշչեւո» լոգիստիկ տերմինալը. հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայում լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին։

Ծովում հարված է հասցվել չոր բեռնատար նավի, որը Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված պարագաներ է տեղափոխել դեպի Չոռնոմորսկ նավահանգիստ։

Բելգորոդի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից գիշերը իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 14 մարդ տուժել է, վնասվել է 30 բազմաբնակարան շենք։

Leave a comment