Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 25-ից 29-ին

Երևան քաղաքում – Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 29-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում – Հոկտեմբերի  25-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ին և 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Leave a comment