https://arm.sputniknews.ru/20261024/hajreniq-kusakcutjan-avaganu-teknatsun-chi-kalanavvorvi-mijnvordutjuny-merzhvel-e-108512665.html
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն չի կալանավորվի. միջնորդությունը մերժվել է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն չի կալանավորվի. միջնորդությունը մերժվել է
Sputnik Արմենիա
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն բերման էր ենթարկվել Արթիկից։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T21:34+0400
2026-10-24T21:34+0400
2026-10-24T21:35+0400
հայաստան
արթիկ
դատարան
արսեն բաբայան
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_c2b576af1eccf747f5ba14e1e858f61b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Արսեն Բաբայանն այս մասին հայտնում է ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբգարյանը բերման է ենթարկվել Արթիկից։Հիշեցնենք` որ այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք թեկնածուների և կուսակցությունների անդամների էր բերման ենթարկել երեք համայնքից՝ Մարտունի, Եղեգնաձոր և Արթիկ։ Ըստ կոմիտեի՝ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվել են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։Արթիկում բերման էին ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Աստոյանն ու ավագանու 2 թեկնածուներ մի քանի ժամ անց ազատ են արձակվել։Նշենք, որ առավոտյան Եղեգնաձոր համայնքից բերման են ենթարկվել նաև գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ավագանու անդամի թեկնածուներ։ Նրանց վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։Վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
արթիկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_37e36d4f0799bf1876f46961ae54975d.jpg.webp
հայաստան, արթիկ, դատարան, արսեն բաբայան, տիմ ընտրություններ
հայաստան, արթիկ, դատարան, արսեն բաբայան, տիմ ընտրություններ
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն բերման էր ենթարկվել Արթիկից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբգարյանը բերման է ենթարկվել Արթիկից։
«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը»,– գրել է փաստաբանը։
Նշենք, որ առավոտյան Եղեգնաձոր համայնքից բերման են ենթարկվել նաև գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ավագանու անդամի թեկնածուներ։ Նրանց վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։
Վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։