Օմսկում լոգիստիկ կենտրոն է հարձակման ենթարկվել. Խոցենկո

Բաժանորդագրվել

Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժը հարձակվել է Օմսկի լոգիստիկ կենտրոններից մեկի վրա։ Այս մասին հայտնում մարզպետ Վիտալի Խոցենկոն։

«Լոգիստիկ կենտրոնի անձնակազմն օպերատիվ կերպով տարհանվել է։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները”, – գրել է նա «Մաքս» հարթակում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment