ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը

ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը

Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ատոմակայանի ռուս մասնագետների աշխատանքն Իրանում շարունակվում է բնականոն հունով, իսկ նրանց տարհանման մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են։ Այս մասին հայտնել են Իրանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։

Դեսպանատունն ուշադրություն է հրավիրել հրապարակումներին, որոնցում պնդվում է, թե մեկնարկել է դեսպանատան աշխատակիցների և ատոմակայանի մասնագետների տարհանման գործընթացը։

«Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ ո՛չ դեսպանատան աշխատակիցները, ո՛չ էլ «Բուշեր» ատոմակայանի ռուս մասնագետները չեն պատրաստվում հեռանալ։ Աշխատանքը շարունակվում է բնականոն հունով», — ասվում է շաբաթ օրը դիվանագիտական ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Leave a comment