«Անսար Ալլահ» շարժումը սաուդյան օդանավակայանների վրա հարձակումները բնորոշել է որպես «օդային շրջափակում»

Եմենի զինված ուժերի կողմից սաուդյան օդանավակայաններին հասցվող հարվածներն իրականացվում են Սաուդյան Արաբիայի նկատմամբ օդային շրջափակում սահմանելու շրջանակներում. այս մասին «Ալ Ահադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է եմենյան «Անսար Ալլահ» («Հութիներ») շարժման քաղբյուրոյի անդամ Հազամ ալ-Ասադը։

«Սաուդյան օդանավակայաններին հասցվող նպատակային հարվածներն իրականացվում են երկրի նկատմամբ օդային շրջափակում կիրառելու համար։ Կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա հարձակումները մենք չենք նախաձեռնել. այդ քայլին դիմել է սաուդյան կողմը», — հայտարարել է շարժման ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ «Անսար Ալլահ»-ի գործողությունները տեղավորվում են «սահմանափակ էսկալացիայի» շրջանակներում ի պատասխան Էր Ռիադի գործողությունների։

Leave a comment