https://arm.sputniknews.ru/20261024/svofiajum-spanel-en-bulghariaji-olimpiakan-kvomitei-pvokhnakhagahin-108504819.html
Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
Sputnik Արմենիա
Ոստիկանության աշխատակիցների կանչից մեկ ժամ անց երեք կասկածյալներ են ձերբակալվել։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T16:00+0400
2026-10-24T16:00+0400
2026-10-24T16:03+0400
բուլղարիա
սպանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108503890_0:0:1500:844_1920x0_80_0_0_3bf2654bf8210095e4fbbdd020aeedd4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Բուլղարիայի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, գործարար և քաղաքական գործիչ Սլավա Բինևին: Այս մասին հայտնում է NOVA հեռուստաալիքը՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությանը։Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Լյուբոմիր Նիկոլովը հայտնել է, որ հանցագործության վայրում մատանի է հայտնաբերվել, իսկ սպանվածի գլխի շրջանում հրազենային վերքեր են եղել: Ձերբակալվածներից երկուսը թուրքական անուններ ունեն, երրորդի մոտ բուլղարական անձնագիր է հայտնաբերվել։ Տղամարդիկ եղել են Բինևի հյուրերը և զբաղվում են շինարարությամբ։ Նրանք երկու համալիր են կառուցել Սոֆիայի տարածքում։Քննչական մարմինների հիմնական վարկածներից մեկի համաձայն` Բինևին սպանել են ֆինանսական հարցերի պատճառով։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության հանգամանքները:
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108503890_174:42:1244:844_1920x0_80_0_0_19cdb9f9c57d5b848305653c0ec7a406.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուլղարիա, սպանություն
16:00 24.10.2026 (Թարմացված է: 16:03 24.10.2026)
Բաժանորդագրվել
Ոստիկանության աշխատակիցների կանչից մեկ ժամ անց երեք կասկածյալներ են ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Բուլղարիայի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, գործարար և քաղաքական գործիչ Սլավա Բինևին: Այս մասին հայտնում է NOVA հեռուստաալիքը՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությանը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բինևին սպանել են մայրաքաղաքի Պավլովո շրջանում։ Ոստիկանության աշխատակիցների կանչից մեկ ժամ անց երեք կասկածյալներ ձերբակալվել են ավտոմայրուղիներից մեկում: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք. մեկը նրանք դուրս են շպրտել մինչ մեքենան կանգնեցնելը, երկրորդը հայտնաբերվել է ձերբակալվածներից մեկի պայուսակում:
Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Լյուբոմիր Նիկոլովը հայտնել է, որ հանցագործության վայրում մատանի է հայտնաբերվել, իսկ սպանվածի գլխի շրջանում հրազենային վերքեր են եղել: Ձերբակալվածներից երկուսը թուրքական անուններ ունեն, երրորդի մոտ բուլղարական անձնագիր է հայտնաբերվել։ Տղամարդիկ եղել են Բինևի հյուրերը և զբաղվում են շինարարությամբ։ Նրանք երկու համալիր են կառուցել Սոֆիայի տարածքում։
Քննչական մարմինների հիմնական վարկածներից մեկի համաձայն` Բինևին սպանել են ֆինանսական հարցերի պատճառով։ Իրավապահ մարմինները շարունակում են պարզել հանցագործության հանգամանքները: