«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։
Պարբերականի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա կարգավիճակի մասին դեռևս պաշտոնական հստակեցում չկա։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ նա կոմիտե է հրավիրվել վկայի կարգավիճակով։