Դասական քաղաքական հետապնդում է․ ՀՀԿ-ն` Մարտունիում իրականացված ձերբակալությունների մասին

https://arm.sputniknews.ru/20261024/dasakan-qaghaqakan-hetapndum-e-hhk-n-martunium-irakanacvats-dzerbakalutjunneri-masin-108500825.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1f/78953552_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5f806456e1f4c3577fb4721794638a4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մարտունի, ձերբակալություն, տիմ ընտրություններ

հայաստան, մարտունի, ձերբակալություն, տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Այսօր վաղ առավոտից ձերբակալություններ են Հայաստանի մի քանի համայնքներում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նախանշված։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Վաղ առավոտից ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել Մարտունիում տեղի ունեցող գործընթացներին՝ դա անվանելով դասական քաղաքական հետապնդում, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։

«Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։ Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ»,- գրել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են գործող իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արթիկ համայնքում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ։ Դրանից հետո նաև տեղեկություններ տարածվեցին, որ բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։

Leave a comment