Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխհամայնքապետը և ավագանու 3 թեկնածուներ

Բաժանորդագրվել

Այսօր բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխհամայնքապետ Վարդան Ավագյանը և ավագանու 3 թեկնածուներ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վաղ առավոտյան իրավապահ մարմինները ներխուժել են նրանց տներ և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Եղեգնաձոր խոշորացված համայնքում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանի գլխավոր մրցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Հարությունյանը։

Leave a comment