Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ

Ռուսաստանի Դաշնության բանակն Օդեսայի նավահանգստում հարվածել են ուկրաինական զինված ուժերի համար պարագաներ տեղափոխող բեռնանավի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում հարվածել են մի օբյեկտի, որն օգտագործվել է անօդաչու մակերևութային նավերի արտադրության համար, հաղորդել է Պաշտպանության նախարարությունը։

Գիշերվա ընթացքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական զինուժի 616 անօդաչու թռչող սարք։

 

Leave a comment