«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին` ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։

Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ` վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։

«Բաց մի՛ թողեք առցանց քվեարկության րոպեները. ձեր ձայները շատ կարևոր են։
✅այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք,
✅դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,
✅անվճար քվեարկեք Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից»,- ասվում է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ֆեյսբուքյան էջում։

 

Leave a comment