«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է.
«Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։
Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել այն, ինչին չի կարող հաղթել քաղաքական պայքարում՝ կամքը, սկզբունքներն ու համոզմունքները։
Բայց կա մի բան, որը իշխանական ճնշումներով հնարավոր չէ խլել՝ սեփական ճշմարտության հանդեպ հավատն ու պայքարելու վճռականությունը։
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կիրառվող ճնշումները ոչ թե թուլության, այլ իրենց դիրքորոշման մեջ մնալու և չնահանջելու կամքի փորձություն են։ Եվ որքան էլ փորձեն կալանքը դարձնել քաղաքական լռեցման գործիք, այն չի կարող փոխարինել իրավական փաստարկներին։
Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ։
Իսկ երբ իշխանությունը քաղաքական պայքարի փոխարեն ընտրում է կալանքի ճանապարհը, դա առաջին հերթին հարցեր է առաջացնում հենց այդ իշխանության վստահության, իրավական սկզբունքների և քաղաքական պատասխանատվության վերաբերյալ»: