https://arm.sputniknews.ru/20261023/mvoskvajum-chen-sirum-tshambarapvokhnerin-ev-harcn-ajnqan-el-emn-che-vigen-hakvobjan-108478289.html
Մոսկվայում չեն սիրում ճամբարափոխներին, և հարցն այնքան էլ ԵՄ–ն չէ. Վիգեն Հակոբյան
Մոսկվայում չեն սիրում ճամբարափոխներին, և հարցն այնքան էլ ԵՄ–ն չէ. Վիգեն Հակոբյան
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգը վերլուծել է այն ռազմավարական երկընտրանքը, որի առջև հայտնվել են Հայաստանի իշխանությունները: 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T23:03+0400
2026-10-23T23:03+0400
2026-10-23T23:03+0400
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վիգեն հակոբյան
նիկոլ փաշինյան
զեկույց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108465605_0:0:1600:901_1920x0_80_0_0_d4fbb3211d21c5d197c7283c962dbb6b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ ԵԱՏՄ գործընկերների և մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների խնդիրը շատ ավելի խոր արմատներ ունի, և դրանք բացառապես Եվրամիությանն անդամակցելու կամ չանդամակցելու հանգամանքով պայմանավորելը հարցի պարզունակացում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը։Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։Փորձագետի խոսքով` զեկույցում նշված կանխատեսումներում կարող են լինել որոշ սխալներ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը բավականին օբյեկտիվորեն է ուրվագծված։«Ու թեև Նիկոլ Փաշինյանը սովորական մանիպուլյացիոն ձևով որոշել է կատակել՝ ասելով, որ «առաջին անգամ մետրոպոլիան ոչ թե ձգում է Հայաստանին, այլ հեռացնում է», ակնհայտ է, որ հիմա կատակների ժամանակը չէ»,– ասաց Հակոբյանը։Ըստ նրա` իշխանությունները լավ գիտակցում են զեկույցում շարադրված կանխատեսումների հետևանքները Հայաստանի տնտեսության համար, նույնիսկ երբ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ հրապարակավ մեղադրում են մարդկանց, օրինակ՝ ԿԲ ղեկավարին, որոնք զգուշացնում են հնարավոր ապոկալիպտիկ սցենարների մասին։ Այլ բան է, որ պետք է հասկանալ զեկույցը ծնած ներկա իրավիճակի արմատական պատճառները։ Իսկ այդ արմատական պատճառները չի կարելի կապել բացառապես Երևանի եվրոպական ձգտումների հետ։Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը միայն տեսական խոսակցություններ են, սակայն այդ խոսակցությունները առիթ են դարձել Ռուսաստանի համար՝ բարձրացնելու 2018-ից ի վեր կուտակված բոլոր խնդիրները: Ի թիվս այլ բաների, Ռուսաստանն Արևմուտքի հետ առճակատման պայմաններում պետք է առնվազն կանխատեսելիության հասնի մերձավոր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում, ընթացիկ գործընթացները կառավարելի դարձնի։«Այսօրվա աշխարհում և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ մյուս տերությունները հարգում են այն գործընկերներին և երկրներին, որոնք կարողանում են պաշտպանել սեփական ազգային և պետական շահերը։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, որ այժմ ՌԴ և ԱՄՆ առաջնորդները, չնայած դժվարություններին, կարողանում են ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել՝ փորձելով փոխադարձ շահերը հարգել։ Երևանի խնդիրը, Մոսկվայի տեսանկյունից, այն է, որ Հայաստանի իշխանությունները սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ օտար խաղացողների, տվյալ դեպքում` եվրոպացիների շահերը»,- նշեց Հակոբյանը։Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Մոսկվայում որոշումներ կայացնողներն ընդհանուր առմամբ չեն սիրում ճամբարափոխներին, բավականին ցավոտ են վերաբերվում նման հարցերին։ Ուստի նույնիսկ եթե Հայաստանը, օրինակ, ատոմակայանի, երկաթուղու կամ այլ հարցերում, այսպես ասած, Ռուսաստանի համար ցանկալի որոշում ընդունի, միևնույնն է՝ կարևոր հարց է մնում՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ։Նա չափազանց միամիտ է համարում Հայաստանի իշխանությունների մոտեցումը, ըստ որի՝ ԵԱՏՄ-ն չի կարող հեռացնել Հայաստանին, եթե ինքը չի պատրաստվում դուրս գալ: Ցանկության դեպքում Մոսկվան և ԵԱՏՄ-ն կունենան լծակներ ու հնարավորություններ առաջադրված խնդիրների լուծման համար։Ի դեպ, ասվածը արդիական է նաև ՀԱՊԿ թեմայի համար, որտեղ Հայաստանը ձևականորեն պահպանում է անդամակցությունը, բայց փաստացի սառեցրել է այն։ Եվ եթե Երևանի հետ չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, իսկ ՀԱՊԿ գործընկերների մոտ փոխզիջում գտնելու ցանկություն կա, ապա անխուսափելիորեն, ինչպես ԵԱՏՄ-ի դեպքում, հեղինակության խնդիր է առաջանում։Հիշեցնենք, որ ըստ վերը նշված զեկույցի` ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր կրճատումը գնահատվում է 15,6 տոկոս կամ մոտ 4,6 մլրդ դոլար, գնաճը՝ 14,9 տոկոս։ Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 55,6%-ով կրճատում։ Առավել լուրջ հարված կարող է հասցվել գյուղատնտեսությանը, սննդի արդյունաբերությանը, ալկոհոլային արտադրանքի արտադրությանը և թեթև արդյունաբերությանը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108465605_144:0:1567:1067_1920x0_80_0_0_bcbc4248452bcab4383d978c452a8d83.jpg.webp
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վիգեն հակոբյան, նիկոլ փաշինյան, զեկույց
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վիգեն հակոբյան, նիկոլ փաշինյան, զեկույց
Քաղտեխնոլոգը վերլուծել է այն ռազմավարական երկընտրանքը, որի առջև հայտնվել են Հայաստանի իշխանությունները:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ ԵԱՏՄ գործընկերների և մասնավորապես Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների խնդիրը շատ ավելի խոր արմատներ ունի, և դրանք բացառապես Եվրամիությանն անդամակցելու կամ չանդամակցելու հանգամանքով պայմանավորելը հարցի պարզունակացում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը։
Փորձագետի խոսքով` զեկույցում նշված կանխատեսումներում կարող են լինել որոշ սխալներ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը բավականին օբյեկտիվորեն է ուրվագծված։
Ըստ նրա` իշխանությունները լավ գիտակցում են զեկույցում շարադրված կանխատեսումների հետևանքները Հայաստանի տնտեսության համար, նույնիսկ երբ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ հրապարակավ մեղադրում են մարդկանց, օրինակ՝ ԿԲ ղեկավարին, որոնք զգուշացնում են հնարավոր ապոկալիպտիկ սցենարների մասին։ Այլ բան է, որ պետք է հասկանալ զեկույցը ծնած ներկա իրավիճակի արմատական պատճառները։ Իսկ այդ արմատական պատճառները չի կարելի կապել բացառապես Երևանի եվրոպական ձգտումների հետ։
«Ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ մերձեցման օրակարգի տակ իրականում թաքնված են մի քանի այլ օրակարգեր, որոնք կապված են առաջին հերթին տարածաշրջանային նախագծերում Հայաստանի մասնակցության, Ռուսաստանի համար զգայուն հարցերի շուրջ նրա դիրքորոշման հետ: Սա, իհարկե, նոր էներգաբլոկի կառուցման թեման է, այն անորոշությունը, որն առաջացրել է Հայաստանի ղեկավարությունը շինարարության համար գործընկեր ընտրելու հարցում։ Դա նաև երկաթուղին է, Երևանի մտադրությունը՝ հետ կանչել կոնցեսիան ՌԴ-ից։ Եվ, իհարկե, դա TRIPP նախագիծն է։ Ակնհայտ է, որ և՛ ատոմային ոլորտը, և՛ երկաթուղիները, և՛ ապաշրջափակումն առաջին հերթին աշխարհաքաղաքականության մասին է, հետո միայն տնտեսության»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը միայն տեսական խոսակցություններ են, սակայն այդ խոսակցությունները առիթ են դարձել Ռուսաստանի համար՝ բարձրացնելու 2018-ից ի վեր կուտակված բոլոր խնդիրները: Ի թիվս այլ բաների, Ռուսաստանն Արևմուտքի հետ առճակատման պայմաններում պետք է առնվազն կանխատեսելիության հասնի մերձավոր դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններում, ընթացիկ գործընթացները կառավարելի դարձնի։
«Այսօրվա աշխարհում և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ մյուս տերությունները հարգում են այն գործընկերներին և երկրներին, որոնք կարողանում են պաշտպանել սեփական ազգային և պետական շահերը։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, որ այժմ ՌԴ և ԱՄՆ առաջնորդները, չնայած դժվարություններին, կարողանում են ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել՝ փորձելով փոխադարձ շահերը հարգել։ Երևանի խնդիրը, Մոսկվայի տեսանկյունից, այն է, որ Հայաստանի իշխանությունները սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ օտար խաղացողների, տվյալ դեպքում` եվրոպացիների շահերը»,- նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Մոսկվայում որոշումներ կայացնողներն ընդհանուր առմամբ չեն սիրում ճամբարափոխներին, բավականին ցավոտ են վերաբերվում նման հարցերին։ Ուստի նույնիսկ եթե Հայաստանը, օրինակ, ատոմակայանի, երկաթուղու կամ այլ հարցերում, այսպես ասած, Ռուսաստանի համար ցանկալի որոշում ընդունի, միևնույնն է՝ կարևոր հարց է մնում՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ։
Նա չափազանց միամիտ է համարում Հայաստանի իշխանությունների մոտեցումը, ըստ որի՝ ԵԱՏՄ-ն չի կարող հեռացնել Հայաստանին, եթե ինքը չի պատրաստվում դուրս գալ: Ցանկության դեպքում Մոսկվան և ԵԱՏՄ-ն կունենան լծակներ ու հնարավորություններ առաջադրված խնդիրների լուծման համար։
Ի դեպ, ասվածը արդիական է նաև ՀԱՊԿ թեմայի համար, որտեղ Հայաստանը ձևականորեն պահպանում է անդամակցությունը, բայց փաստացի սառեցրել է այն։ Եվ եթե Երևանի հետ չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, իսկ ՀԱՊԿ գործընկերների մոտ փոխզիջում գտնելու ցանկություն կա, ապա անխուսափելիորեն, ինչպես ԵԱՏՄ-ի դեպքում, հեղինակության խնդիր է առաջանում։
«Ռուսաստանն աշխարհի երեք գերտերություններից մեկն է։ Իսկ հեղինակության հարցերը նրա համար չափազանց կարևոր են։ Հենց այդ պատճառով էլ նա, ձգտելով պահպանել հարաբերությունները մերձավոր գործընկերների հետ, այնուամենայնիվ, կարևորում է, թե ինչպես են այդ գործընկերները մոտենում աշխատանքին այն կազմակերպություններում, որտեղ ՌԴ-ն իր տրամաչափի և ներուժի շնորհիվ լոկոմոտիվի դեր է խաղում»,- հավեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ ըստ վերը նշված զեկույցի` ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր կրճատումը գնահատվում է 15,6 տոկոս կամ մոտ 4,6 մլրդ դոլար, գնաճը՝ 14,9 տոկոս։ Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 55,6%-ով կրճատում։ Առավել լուրջ հարված կարող է հասցվել գյուղատնտեսությանը, սննդի արդյունաբերությանը, ալկոհոլային արտադրանքի արտադրությանը և թեթև արդյունաբերությանը: