Թերևս եկեղեցու հարցը դատական կարգով լուծելու սցենարը փակուղի մտավ․ իրավապաշտպան

https://arm.sputniknews.ru/20261023/terevs-ekeghecu-harcy-datakan-kargvov-lutselu-scenary-pakughi-mtav-iravapashtpan-108471973.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0e/104603519_72:0:1209:853_1920x0_80_0_0_1c18180a75a05bce8fc991e6e3c02ca6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հովհաննես իշխանյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան

հովհաննես իշխանյան, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատարան

Բաժանորդագրվել

Իշխանյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդն այսօր անտարբեր է կատարվող իրադարձությունների հանդեպ, մինչդեռ կարևոր է ակտիվ դիրքորոշում ունենալ, սոսնձվել եկեղեցիների շուրջն ու թույլ չտալ իշխանությանը նպատակին հասնել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Վերջին երկու օրերին հրապարակված դատավճիռներից կարելի է ենթադրել, որ եկեղեցու հարցը դատական կարգով լուծելու իշխանությունների սցենարը փակուղի է մտել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը։
Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, կարճել է Արման Սարոյանի (Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան- խմբ․) գործը, որով Սարոյանը վիճարկում էր Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը՝ իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է կարգալույծ երկու նախկին քահանաների՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ տեր Թադե) գործերը, որոնք ևս վիճարկում էին վեհափառի որոշումները՝ իրենց կարգալույծ հռչակելու և մի դեպքում Հովհաննավանքի, մյուս դեպքում՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր ծառայողների պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։

Իշխանյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ եկեղեցուն վերաբերող հարցում Հայաստանի իշխանությունները կարծես թե միջազգային աջակցությունը լիովին չստացան, տարբեր քննադատություններ հնչեցին և այլն։ Ինչ վերաբերում է դատարանների որոշումներին՝ Իշխանյանի կարծիքով՝ որքան էլ խոսվում է վախի մթնոլորտի, ճնշումների մասին, բայց, միևնույն է, կարմիր գծեր կան, դատավորներն էլ են լավ հասկանում, թե ինչ է կատարվում։ Փորձագիտական դաշտում հայտնված այն տեսակետը, թե դատավորներն «ապաշխարել են», Իշխանյանն անհասկանալի է համարում։

«Դատավորները չպետք է ըստ ապաշխարանքի կառուցեն վճիռները, այլ ըստ օրենսգրքի, Սահմանադրության։ Ապաշխարանքի ինստիտուտով հարցը դիտարկելն էլի ամեն բան իրար է խառնում՝ եկեղեցին և պետությունն անջատ են, իսկ Հայաստանն աշխարհիկ պետություն է։ Եկեղեցու պահվածքն էլ դա ցույց տալիս․ Բագրատ սրբազանի ծառայությունը թեմակալ առաջնորդի պաշտոնում սառեցվեց, որպեսզի այդ բախումը չլինի։ Հետևաբար դատավորներն էլ, իհարկե, լավ է, որ իրենց հավատքը, կրոնը ունեն, բայց որոշումները, վճիռները չպետք է այդ հիմքով ձևավորվեն»,- նշում է Իշխանյանը։

Ու չնայած դատարանի կայացրած այս որոշումներին, որոնցում նաև հստակ նշված էր, որ այս հարցերն աշխատանքային հարաբերություններով չեն կարգավորվում, քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն, բայց այս ամիսների ընթացքում (ի դեպ, Սարոյանի գործով վճիռը դեռ պետք է օգոստոսի կեսերին հրապարակվեր- խմբ․) կառավարության ծրագիրը հաստատվեց, որում ներառվեց նաև կաթողիկոսին հեռացնելու դրույթը, հրապարակվեց եկեղեցու վերաբերյալ «զեկույցը», ԱԺ քննիչ հանձնաժողով կազմվեց այն քննելու համար, հանձնաժողովի կազմը հաստատվեց և այլն։

«Դե փորձում էին ճնշում գործադրել, որ կաթողիկոսը հրաժարական տա, բայց բարեբախտաբար կաթողիկոսը տեղի չտվեց 385 եկեղեցի հանձնողներին (Արցախի եկեղեցիների թիվը- խմբ․), «տիրադավների ակումբ» հիմնեցին, փորձեցին վարկաբեկել հոգևորականներին։ Հիշենք նաև խայտառակ դատավարությունները, ինչպես օրինակ, Արագածոտնի թեմի հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանավորումը՝ Արամայիս Թախմազյանի սուտ ցուցմունքի հիման վրա․․․ Ստացվում է, որ արդյունքում բոլոր սցենարները փակուղի էին մտնում։ Երևի հիմա էլ փորձում են ԱԺ-ի մեթոդը կիրառել»,- կարծում է Իշխանյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ «քննիչ» հանձնաժողովը «քննելու է զեկույցը», հետո էլ ԱԺ լիագումար նիստ կբերեն, կքվեարկեն, կորոշեն, թե հեռացնում են կաթողիկոսին։ Իսկ ինչպե՞ս է այդ հեռացումը լինելու։ Իշխանյանը չի բացառում, որ կարող են Սահմանադրական դատարանի սցենարը կիրառել։ Հիշեցնում է, թե ինչպես տարիներ առաջ պարզապես արգելափակեցին ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի մուտքը դատարան։

Իրավապաշտպանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդն այսօր մի տեսակ ապատիկ վիճակում է, անտարբեր է կատարվող իրադարձությունների հանդեպ, մինչդեռ կարևոր է ակտիվ դիրքորոշում ունենալ, «սոսնձվել» եկեղեցիների շուրջն ու թույլ չտալ իշխանությանը նպատակին հասնել։

Leave a comment