Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: 

Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ առկա ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել։

Գործընթացը, ըստ կառույցի, տեղի է ունեցել դեռևս 2026-ի հունվարին։

Leave a comment