https://arm.sputniknews.ru/20261023/rd-masnagetnery-karvogh-en-ognel-hajastanin-verakangnel-vagri-pvopuljacian-108484343.html
ՌԴ մասնագետները կարող են օգնել Հայաստանին վերականգնել վագրի պոպուլյացիան
ՌԴ մասնագետները կարող են օգնել Հայաստանին վերականգնել վագրի պոպուլյացիան
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում և անդրսահմանային բնապահպանական հարցերի շուրջ: 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T20:21+0400
2026-10-23T20:21+0400
2026-10-23T20:21+0400
վագր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108482403_0:51:1500:895_1920x0_80_0_0_67d9d9780210c513f4b3215a54ae3b3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետներըպատրաստ են Հայաստանին ներկայացնել իրենց փորձը և տրամադրել հնարավորությունները՝ ուսումնասիրելու թուրանական վագրի (հայտնի է նաև որպես կասպյան կամ անդրկովկասյան) պոպուլյացիայի վերականգնման հնարավորությունը, եթե Երևանը դիմի խորհրդատվական կամ գործնական օգնության: Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներումSputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամուրյանվագր» կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս գիտական հետազոտություններ չեն իրականացվել, որոնք թույլ կտային պարզել՝ պահպանվե՞լ են վագրի բնակության համար պիտանի տարածքներ: Ղազախստանում թուրանական վագրի պոպուլյացիայի վերականգնման նախագծի արդյունքները գնահատելուց հետո նմանատիպ հետազոտություններ կարող են իրականացվել նաև այլ երկրներում, որտեղ այդ ենթատեսակը նախկինում ապրել է:Նրա խոսքով՝ ռուսականկողմըպատրաստ է Հայաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ: Արամիլևը նշեց, որ Ղազախստանում թուրանական վագրի պոպուլյացիայի վերականգնման նախագծի հաջող իրականացումը կարող է նախադրյալներ ստեղծել այդ ենթատեսակի՝ իր պատմական բնակության վայր հանդիսացած այլ երկրներվերադարձի համար:Խոշոր կաթնասունների պոպուլյացիաների վերականգնումը և նոր պայմաններին կենդանիների հարմարեցումը շարունակում են մնալ համաշխարհային լուրջ խնդիրներ։ Թուրանականվագրըմիշարքերկրներում անհետացել է դեռևս 20-րդ դարի կեսերին. հետազոտողներիմեծմասըհամակարծիք է, որ ենթատեսակը վերջնականապես վերացել է 1970-ականներին: Փորձագետի խոսքով՝ երկար ժամանակ տեսակի վերականգնումը համարվում էր բարդ խնդիր, քանի որ բացակայում էին փորձարկված մեթոդներ, որոնք թույլ կտային նվազեցնել գիշատիչների և մարդկանց միջև բախումների վտանգը։Արամիլևի խոսքով՝ Ղազախստանում նախագիծը մեկնարկել է 2010 թվականին։ Դրա հիմնական խնդիրներից մեկը վագրի բնական կենսամիջավայրի վերականգնումն էր։ Մասնագետների կուտակած փորձը և մշակած մեթոդները հնարավորություն են տվել անցնելու հաջորդ փուլին՝ կենդանիներին նախապատրաստված պայմաններ վերադարձնելուն։Մեր զրուցակիցն ընդգծում է՝ գիշատիչներինանհամապատասխան միջավայր բաց թողնել անթույլատրելի է, դա կարող է հանգեցնելկենդանիների մահվան և նախագիծը վերածել ձևական՝ առանց բնապահպանական արդյունքի ակցիայի: Մարդկանց համար պոտենցիալ վտանգավոր գիշատչի չմտածված վերադարձը կարող է հանգեցնել հարձակումների, վնասվածքների և մահվան, ինչպես նաև խափանել հասարակության աջակցությունը այլ տեսակների վերականգնման հետագա ծրագրերին: Հետևաբար, նման փորձերը պահանջում են կենդանաբանների, կենսաբանների և բնապահպանների պատասխանատու մոտեցում:«Հայաստանում նման նախագծեր դիտարկվելու դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել սմբակավոր կենդանիների տեղական թվաքանակը։ Դա, իր հերթին, մեծապես կախված է մարդածին ազդեցության սահմանափակումից և անտառային զանգվածների պահպանությունից», պարզաբանեց նա։Արամիլևը հավելեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը նույնպես սերտորեն համագործակցում են բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում և անդրսահմանային բնապահպանական հարցերի շուրջ: Այդ գործակցությունը թույլ է տալիս փոխանակել փորձ և ընդունել որոշումներ, որոնք ուղղված են երկու երկրների բնական համալիրների պահպանմանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108482403_167:0:1500:1000_1920x0_80_0_0_232713e92c8669d42516ce0e2f9a17eb.jpg.webp
վագր
Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում և անդրսահմանային բնապահպանական հարցերի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետներըպատրաստ են Հայաստանին ներկայացնել իրենց փորձը և տրամադրել հնարավորությունները՝ ուսումնասիրելու թուրանական վագրի (հայտնի է նաև որպես կասպյան կամ անդրկովկասյան) պոպուլյացիայի վերականգնման հնարավորությունը, եթե Երևանը դիմի խորհրդատվական կամ գործնական օգնության: Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներումSputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամուրյանվագր» կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։
Նրա խոսքով՝ Հայաստանում դեռևս գիտական հետազոտություններ չեն իրականացվել, որոնք թույլ կտային պարզել՝ պահպանվե՞լ են վագրի բնակության համար պիտանի տարածքներ: Ղազախստանում թուրանական վագրի պոպուլյացիայի վերականգնման նախագծի արդյունքները գնահատելուց հետո նմանատիպ հետազոտություններ կարող են իրականացվել նաև այլ երկրներում, որտեղ այդ ենթատեսակը նախկինում ապրել է:
Նրա խոսքով՝ ռուսականկողմըպատրաստ է Հայաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ: Արամիլևը նշեց, որ Ղազախստանում թուրանական վագրի պոպուլյացիայի վերականգնման նախագծի հաջող իրականացումը կարող է նախադրյալներ ստեղծել այդ ենթատեսակի՝ իր պատմական բնակության վայր հանդիսացած այլ երկրներվերադարձի համար:
Խոշոր կաթնասունների պոպուլյացիաների վերականգնումը և նոր պայմաններին կենդանիների հարմարեցումը շարունակում են մնալ համաշխարհային լուրջ խնդիրներ։ Թուրանականվագրըմիշարքերկրներում անհետացել է դեռևս 20-րդ դարի կեսերին. հետազոտողներիմեծմասըհամակարծիք է, որ ենթատեսակը վերջնականապես վերացել է 1970-ականներին: Փորձագետի խոսքով՝ երկար ժամանակ տեսակի վերականգնումը համարվում էր բարդ խնդիր, քանի որ բացակայում էին փորձարկված մեթոդներ, որոնք թույլ կտային նվազեցնել գիշատիչների և մարդկանց միջև բախումների վտանգը։
Արամիլևի խոսքով՝ Ղազախստանում նախագիծը մեկնարկել է 2010 թվականին։ Դրա հիմնական խնդիրներից մեկը վագրի բնական կենսամիջավայրի վերականգնումն էր։ Մասնագետների կուտակած փորձը և մշակած մեթոդները հնարավորություն են տվել անցնելու հաջորդ փուլին՝ կենդանիներին նախապատրաստված պայմաններ վերադարձնելուն։
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ գիշատիչներինանհամապատասխան միջավայր բաց թողնել անթույլատրելի է, դա կարող է հանգեցնելկենդանիների մահվան և նախագիծը վերածել ձևական՝ առանց բնապահպանական արդյունքի ակցիայի: Մարդկանց համար պոտենցիալ վտանգավոր գիշատչի չմտածված վերադարձը կարող է հանգեցնել հարձակումների, վնասվածքների և մահվան, ինչպես նաև խափանել հասարակության աջակցությունը այլ տեսակների վերականգնման հետագա ծրագրերին: Հետևաբար, նման փորձերը պահանջում են կենդանաբանների, կենսաբանների և բնապահպանների պատասխանատու մոտեցում:
«Հայաստանում նման նախագծեր դիտարկվելու դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել սմբակավոր կենդանիների տեղական թվաքանակը։ Դա, իր հերթին, մեծապես կախված է մարդածին ազդեցության սահմանափակումից և անտառային զանգվածների պահպանությունից», պարզաբանեց նա։
Արամիլևը հավելեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը նույնպես սերտորեն համագործակցում են բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում և անդրսահմանային բնապահպանական հարցերի շուրջ: Այդ գործակցությունը թույլ է տալիս փոխանակել փորձ և ընդունել որոշումներ, որոնք ուղղված են երկու երկրների բնական համալիրների պահպանմանը։