Իտալիայի պետական պարտքը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 129 մլրդ եվրոյով՝ հասնելով 3.097 տրլն եվրոյի։ Այս մասին վկայում են Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) տվյալները, որոնք Մաաստրիխտի պայմանագրի կանոններին համապատասխան ներկայացվել են Եվրահանձնաժողովին։
«2025 թվականի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 3 տրլն 97 մլրդ 93 մլն եվրո՝ ՀՆԱ-ի 136.7%-ը։ 2024 թվականի համեմատ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 2.5 տոկոսային կետով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պետական վիճակագրության տվյալներով՝ 2024 թվականին պետական կառավարման մարմինների պարտավորությունների ծավալը կազմել է 2 տրլն 967 մլրդ 833 մլն եվրո կամ ՀՆԱ-ի 134.3%-ը։
«Տասներկու ամսվա ընթացքում այն աճել է ավելի քան 129 մլրդ եվրոյով», – նշվում է Istat-ի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Իտալիայի պետական բյուջեի պակասուրդը նվազել է՝ հասնելով 69.736 մլրդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 3.1%-ի՝ նախորդ տարվա 74.835 մլրդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 3.4%-ի դիմաց։
Ավելի վաղ Իտալիայի բանկը հայտնել էր 2026 թվականի օգոստոսին պետական պարտքի փոքր-ինչ նվազման մասին։ Կարգավորողի տվյալներով՝ ամսվա վերջին պետական պարտքը նվազել է մինչև 3.201 տրլն եվրո՝ ամսվա սկզբի վերանայված 3.207 տրլն եվրոյի համեմատ։ Նվազումը կազմել է շուրջ 6.15 մլրդ եվրո։