Հնդկաստանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունները. Սուբրամանյամ Ջայշանկար

Հնդկաստանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունները. Սուբրամանյամ Ջայշանկար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հույս ունի, որ այն կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։

Ջայշանկարի խոսքով՝ Նյու Դելին ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունները։

«Հույս ունենք, որ դա կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը միանգամայն հստակ է․ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը։

Leave a comment