Կրակոցներ Հորդանանի եկեղեցիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել

Եկեղեցին շրջափակված է ոստիկանական ուժերով։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հորդանանի հարավում գտնվող Էլ Քարաք նահանգի եկեղեցիներում կրակոցներ են հնչել, կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ մի խումբ անհայտ անձինք կրակ են բացել եկեղեցում գտնվող մարդկանց ուղղությամբ։

Նախնական տվյալով` մահացել է 7 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։

Եկեղեցին շրջափակված է ոստիկանության ուժերով։ Իրավապահները փնտրում են հանցագործներին։

Leave a comment