Իլոն Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 մլն դոլար

Իլոն Մասկն ավելի քան 445 մլն դոլար է նվիրաբերել՝ փորձելով օգնել Հանրապետական կուսակցությանը հաղթանակ տանել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դրա շնորհիվ Մասկը դարձել է ընտրական այս շրջափուլի խոշորագույն քաղաքական նվիրատուն՝ առաջ անցնելով նաև դեմոկրատների գլխավոր հովանավոր, միլիարդատեր Ջորջ Սորոսից։

Bloomberg-ի տվյալներով՝ առաջիկա ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված Մասկի համար։ Եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, օրենսդիրների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նրա գործունեությունը՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման հարցերով զբաղվող գերատեսչության (DOGE) ղեկավար։

Բացի այդ, նրա ղեկավարած SpaceX, Tesla և Neuralink ընկերությունների գործունեությունը զգալիորեն կախված է դաշնային կարգավորող մարմինների քաղաքականությունից։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի կազմի մեկ երրորդը և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը, ինչպես նաև 36 նահանգների և տարածքների նահանգապետերը։

Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են հանրապետականների կողմից։

Leave a comment