https://arm.sputniknews.ru/20261023/kievn-ajlevs-sepakan-elektraenergiaji-artadrutjun-chi-apahvovum-qaghaqapet-108475761.html
Կիևն այլևս սեփական էլեկտրաէներգիայի արտադրություն չի ապահովում. քաղաքապետ
Կիևն այլևս սեփական էլեկտրաէներգիայի արտադրություն չի ապահովում. քաղաքապետ
Sputnik Արմենիա
Վերջին օրերին Կիևում արձանագրվել են էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու աշխատանքի խափանումներ։ Բացի այդ, քաղաքի մի մասում հնարավոր չէ սկսել… 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T17:10+0400
2026-10-23T17:10+0400
2026-10-23T17:11+0400
ուկրաինա
կիև
էլեկտրաէներգիա
վիտալի կլիչկո
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108474612_0:156:1501:1000_1920x0_80_0_0_f1062efad625d72893f7e4c7c39b9ec1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Կիևը զրկվել է էլեկտրաէներգիա գեներացնելու հնարավորությունից։ BBC-ին ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։Այժմ Կիևի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ կախված է երկրի միասնական էներգետիկ համակարգից։Քաղաքապետը նաև նշել է, որ էլեկտրամատակարարման ամբողջական անջատման դեպքում քաղաքի պահուստային էներգասնուցման համար ժամանակ կպահանջվի: Մետրոն, տրոլեյբուսները, տրամվայները, ջրամատակարարման համակարգը և այլ կարևոր ենթակառուցվածքներ կախված են հիմնական էլեկտրամատակարարումից:Ռուսական հարվածներից հետո չեն աշխատում Կիևի Տրիպոլի ՋԷԿ-ը, ինչպես նաև «ՋԷԿ-4»-ը, «ՋԷԿ-5»-ը և «ՋԷԿ-6»-ը։Ռուսաստան – ԱՄՆ – Ուկրաինա բանակցությունները կկայանան նոյեմբերին Աբու Դաբիում. ՊեսկովՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կիև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108474612_0:0:1333:1000_1920x0_80_0_0_c8ee8ab082b96261d617210fe3f68914.jpg.webp
ուկրաինա, կիև, էլեկտրաէներգիա, վիտալի կլիչկո
ուկրաինա, կիև, էլեկտրաէներգիա, վիտալի կլիչկո
Վերջին օրերին Կիևում արձանագրվել են էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու աշխատանքի խափանումներ։ Բացի այդ, քաղաքի մի մասում հնարավոր չէ սկսել ջեռուցման սեզոնը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Կիևը զրկվել է էլեկտրաէներգիա գեներացնելու հնարավորությունից։ BBC-ին ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Կիևում էլեկտրաէներգիայի արտադրություն չկա, մինչդեռ քաղաքը հսկայական ծավալ է սպառում ՝ երկու գիգավատտ էլեկտրաէներգիա, որով սնուցվում է ամբողջ ենթակառուցվածքը», – հավելել է քաղաքապետը:
Այժմ Կիևի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ կախված է երկրի միասնական էներգետիկ համակարգից։
Քաղաքապետը նաև նշել է, որ էլեկտրամատակարարման ամբողջական անջատման դեպքում քաղաքի պահուստային էներգասնուցման համար ժամանակ կպահանջվի: Մետրոն, տրոլեյբուսները, տրամվայները, ջրամատակարարման համակարգը և այլ կարևոր ենթակառուցվածքներ կախված են հիմնական էլեկտրամատակարարումից:
Ռուսական հարվածներից հետո չեն աշխատում Կիևի Տրիպոլի ՋԷԿ-ը, ինչպես նաև «ՋԷԿ-4»-ը, «ՋԷԿ-5»-ը և «ՋԷԿ-6»-ը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։