https://arm.sputniknews.ru/20261023/pashinjani-hertakan-trjukn-e-hdkn-eatmi-ev-hh-sahmanadrutjan-hanraqvei-masin–108475210.html
Փաշինյանի հերթական «տրյուկն» է. ՀԴԿ–ն` ԵԱՏՄ–ի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասին
Փաշինյանի հերթական «տրյուկն» է. ՀԴԿ–ն` ԵԱՏՄ–ի և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի մասին
Sputnik Արմենիա
Արամ Սարգսյանը հրատապ և անհրաժեշտ է համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու–չգալու հարցը։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T17:02+0400
2026-10-23T17:02+0400
2026-10-23T17:02+0400
արամ սարգսյան
հայաստանի դեմոկրատական կուսակցություն
սահմանադրություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հանրաքվե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107908305_0:0:1500:844_1920x0_80_0_0_0b270b30f657ef7da1c15428e5cdb607.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի հարց դարձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկն» է` ժողովրդի ուշադրությունը շեղելու անհամեմատ կարևոր և գոյաբանական բնույթ ունեցող հարցից` ԵԱՏՄ–ի կազմում մնալ–չմնալու հարցից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Սարգսյանի համար ամենից մտահոգիչը գազի գնի բարձրացումն է, որը սնանկ կդարձնի արդյունաբերության, հատկապես՝ սննդի ձեռնարկությունները, ընչազուրկ կդարձնի հանրության խոցելի շերտերը, նոր թափ կհաղորդի արտագաղթին` առաջ բերելով վտանգավոր դեմոգրաֆիկ փոփոխություններ վերջին տարիների չկանոնակարգված միգրացիոն հոսքերի պայմաններում։Նրա համոզմամբ` ստեղծված քաոսային և խուճապային վիճակից անմիջապես կօգտվեն թշնամի երկրները։ «Բայղուշի դերում չեմ, բայց և պարտավոր եմ բացահայտելու մեզ սպասվող տնտեսական, բարոյական և, վերջապես, անվտանգային բնույթի անխուսափելի հետևանքները։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչու՞ է Փաշինյանն այդքան անտարբեր ԵԱՏՄ երկրների կողմից հնչող հիմնավոր զգուշացումների նկատմամբ և այդքան շահագրգիռ փոխելու ՀՀ Սահմանադրության բովանդակությունը։ Արդյո՞ք պարտավորությունն է ստիպում նրան շտապել»,– նշված է ՀԴԿ հայտարարության մեջ։Սարգսյանը հրատապ և անհրաժեշտ է համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու–չգալու հարցը։ «Եթե պատասխանը լինի դրական, դա կնշանակի համաձայնություն ԵՄ կազմ մտնելու գործընթացի շարունակություն, իսկ քվեարկելով ԵԱՏՄ կազմում մնալու օգտին` ՀՀ քաղաքացիները ԱԺ–ին կպարտադրեն չեղարկել 2025թ․ գարնանն ընդունված օրենքը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»»,– ընդգծել է ՀԴԿ առաջնորդը։Կուսակցությունը գործող իշխանությունների՝ քաղաքականության կտրուկ շրջադարձ կատարելու, այսպես կոչված, դիվերսիֆիկացիայի քայլը գնահատում է որպես արկածախնդրություն, երկիրը արհավիրքի տանելու միտում, ինչի արդյունքում պետությունը կորցնելու է իր գլխավոր պաշտպանին՝ ազգի միասնությունը, պարարտ հող նախապատրաստելով թշնամու՝ առնվազն նվաստացուցիչ պահանջները կատարելու համար։Այդ իսկ պատճառով, Սարգսյանն առաջարկում է խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107908305_134:0:1466:999_1920x0_80_0_0_8df08bb2e99f4ff5f053394c0b31dddf.jpg.webp
արամ սարգսյան, հայաստանի դեմոկրատական կուսակցություն, սահմանադրություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հանրաքվե
արամ սարգսյան, հայաստանի դեմոկրատական կուսակցություն, սահմանադրություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հանրաքվե
Արամ Սարգսյանը հրատապ և անհրաժեշտ է համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու–չգալու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի հարց դարձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկն» է` ժողովրդի ուշադրությունը շեղելու անհամեմատ կարևոր և գոյաբանական բնույթ ունեցող հարցից` ԵԱՏՄ–ի կազմում մնալ–չմնալու հարցից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Խզելով ԵԱՏՄ, իսկ ավելի պարզ` Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունները, զրկվելով ահռելի շուկայից, ձեռք բերված արտոնություններից Հայաստանն առնվազն առաջիկա տարիներին կկորցնի տնտեսության մրցունակությունը»,– գրել է նա։
Սարգսյանի համար ամենից մտահոգիչը գազի գնի բարձրացումն է, որը սնանկ կդարձնի արդյունաբերության, հատկապես՝ սննդի ձեռնարկությունները, ընչազուրկ կդարձնի հանրության խոցելի շերտերը, նոր թափ կհաղորդի արտագաղթին` առաջ բերելով վտանգավոր դեմոգրաֆիկ փոփոխություններ վերջին տարիների չկանոնակարգված միգրացիոն հոսքերի պայմաններում։
Նրա համոզմամբ` ստեղծված քաոսային և խուճապային վիճակից անմիջապես կօգտվեն թշնամի երկրները։
«Բայղուշի դերում չեմ, բայց և պարտավոր եմ բացահայտելու մեզ սպասվող տնտեսական, բարոյական և, վերջապես, անվտանգային բնույթի անխուսափելի հետևանքները։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչու՞ է Փաշինյանն այդքան անտարբեր ԵԱՏՄ երկրների կողմից հնչող հիմնավոր զգուշացումների նկատմամբ և այդքան շահագրգիռ փոխելու ՀՀ Սահմանադրության բովանդակությունը։ Արդյո՞ք պարտավորությունն է ստիպում նրան շտապել»,– նշված է ՀԴԿ հայտարարության մեջ։
Սարգսյանը հրատապ և անհրաժեշտ է համարում ընդդիմության միասնական պահանջը՝ հանրաքվեի դնել ԵԱՏՄ կազմից դուրս գալու–չգալու հարցը։
«Եթե պատասխանը լինի դրական, դա կնշանակի համաձայնություն ԵՄ կազմ մտնելու գործընթացի շարունակություն, իսկ քվեարկելով ԵԱՏՄ կազմում մնալու օգտին` ՀՀ քաղաքացիները ԱԺ–ին կպարտադրեն չեղարկել 2025թ․ գարնանն ընդունված օրենքը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»»,– ընդգծել է ՀԴԿ առաջնորդը։
Կուսակցությունը գործող իշխանությունների՝ քաղաքականության կտրուկ շրջադարձ կատարելու, այսպես կոչված, դիվերսիֆիկացիայի քայլը գնահատում է որպես արկածախնդրություն, երկիրը արհավիրքի տանելու միտում, ինչի արդյունքում պետությունը կորցնելու է իր գլխավոր պաշտպանին՝ ազգի միասնությունը, պարարտ հող նախապատրաստելով թշնամու՝ առնվազն նվաստացուցիչ պահանջները կատարելու համար։
Այդ իսկ պատճառով, Սարգսյանն առաջարկում է խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների հետ։