«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է լինի ռազմական գործիչ, որ գործից հասկանա, ոչ թե լավ քայլած, կամ իրենց աջակիցը, ընկերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Մասնագետ է պետք, կարողանո՞ւմ են գտնել, չեն կարողանում, չունեն այդ մասնագետը, դրա համար էլ այս իրավիճակն է։ Կադրային առումով իրենք լրիվ սովի ենթակա են, որովհետև ոչ մեկը չի ուզում իրենց հետ աշխատել, և ես հասկանում եմ այդ մարդկանց»,- նշել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։