«Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով կյանքից հեռացած օդաչուներից մեկը հայ է եղել

Ֆրանսիական «Mirage 2000D» կործանիչի վթարի հետևանքով զոհված օդաչուներից մեկը հայ է եղել։

«Խոր ցավով տեղեկացանք փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Կանտեն Կլիսի մահվան մասին, ովքեր զոհվել են մարտական ​​թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնում երկու զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ֆրանսիայի օդային և տիեզերական ուժերի ողջ անձնակազմին»,- հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Leave a comment