Փարիզի մերձակայքում ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Փարիզի մերձակայքում տղամարդը ավտոմեքենայից կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ։ Ֆրանսիայի ոստիկանության փոխանցմամբ՝ պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Կրակողը ձերբակալվել է։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի առավոտյան Փարիզից դեպի արևմուտք գտնվող Իվելին դեպարտամենտում։ Սկզբում կրակոցներ են հնչել Տրապ համայնքում, որից հետո կասկածյալն ուղղվել է դեպի հարևան Լա-Վերյեր բնակավայր։

Հրաձգության շարժառիթներն առայժմ անհայտ են։ Գործի քննությունը փոխանցվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment