«Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնակապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2026 թվականից հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, և չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ։ 2026թ․ հունիսի 8-ին արթնանալու ենք մի Հայաստանում որի պատմությունը միանում է այն պատմությանը, որն ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Այսինքն՝ Հայաստանը, հայ ժողովուրդը վերադառնալու է իր պետականկենտրոն պատմությանը և ապահովելու է սեփական պետության հարատևությունը»։