https://arm.sputniknews.ru/20261023/rusastan–amn–ukraina-banakcutjunnery-kkajanan-nvojemberin-abu-dabium-peskvov-108467883.html
Ռուսաստան – ԱՄՆ – Ուկրաինա բանակցությունները կկայանան նոյեմբերին Աբու Դաբիում. Պեսկով
Ռուսաստան – ԱՄՆ – Ուկրաինա բանակցությունները կկայանան նոյեմբերին Աբու Դաբիում. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլում մեկնաբանել են բանակցություններին մասնակցելու համար Եվրամիության կողմից հատուկ բանագնաց նշանակելու հնարավորությունը: 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T14:21+0400
2026-10-23T14:21+0400
2026-10-23T14:22+0400
ռուսաստան
ամն
ուկրաինա
դմիտրի պեսկով
աբու դաբի
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/17/86059513_0:112:3051:1828_1920x0_80_0_0_90da2169394dab88925b3418aa8e6e48.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է եռակողմ բանակցությունների թեման, որը վերաբերում է խաղաղ կարգավորմանը հասնելուց հետո ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերին:Ուկրաինայի շուրջ բանակցություններում ԵՄ հատուկ բանագնացի նպատակահարմարությունը կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Բրյուսելը:«Ոչինչ բացառել չի կարելի, սակայն նոյեմբերի առաջին կեսին նախատեսված բանակցությունները կլինեն եռակողմ»,- ասել է Պեսկովը:Ընդհանուր առմամբ Կրեմլի դիրքորոշումն այնպիսին է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումն առանց այլ կողմերի մասնակցության անհնարին կլինի:Ավելի վաղ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարն ասել էր, որ Պուտինը դեռ չի հաստատել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակության կազմը։
ամն
ուկրաինա
աբու դաբի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/17/86059513_320:0:3051:2048_1920x0_80_0_0_eb23c474a0a59f8d81cc8e3f8a0f1490.jpg.webp
ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, աբու դաբի, բանակցություններ
ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, աբու դաբի, բանակցություններ
Կրեմլում մեկնաբանել են բանակցություններին մասնակցելու համար Եվրամիության կողմից հատուկ բանագնաց նշանակելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է եռակողմ բանակցությունների թեման, որը վերաբերում է խաղաղ կարգավորմանը հասնելուց հետո ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերին:
Ուկրաինայի շուրջ բանակցություններում ԵՄ հատուկ բանագնացի նպատակահարմարությունը կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Բրյուսելը:
«Ոչինչ բացառել չի կարելի, սակայն նոյեմբերի առաջին կեսին նախատեսված բանակցությունները կլինեն եռակողմ»,- ասել է Պեսկովը:
Ընդհանուր առմամբ Կրեմլի դիրքորոշումն այնպիսին է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումն առանց այլ կողմերի մասնակցության անհնարին կլինի:
Ավելի վաղ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարն ասել էր, որ Պուտինը դեռ չի հաստատել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակության կազմը։