Երևանում ավտոբուսի վթարից տուժած 7 օտարերկրացին արդեն դուրս են գրվել. մանրամասներ

Բաժանորդագրվել

Տուժածներից 4-ն էլ այս պահին երևանյանի այլ բուժհաստատությունում են, ստանում են համապատասխան բուժօգնություն։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Երևանում «Hyundai» մակնիշի ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով տուժած օտարերկրացիներից 7–ից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 23-ին, ժամը 09։00-ին։ Վթարից տուժել է 11 անձ։ Նրանցից 4-ը գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում, տարբեր բաժանմունքներում են, վիճակը գնահատվում է կայուն բավարար։

«Տուժածներից 7-ն էլ տեղափոխվել է «Երևան» ԲԿ։ Այստեղ էլ բոլորն ազգությամբ հնդիկ են եղել։ Ավտովթարից տուժածներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել, առաջին օգնություն է ցուցաբերվել բոլորին, և նրանք դուրս են գրվել»,– նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված 4 տուժածը նույնպես ազգությամբ հնդիկներ են։

Ըստ shamshyan.com-ի՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Leave a comment