Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով․ փաստաբանը կբողոքարկի որոշումը

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հայկ Կուրեղյանը։

Պաշտպանը հայտարարել է, որ փաստաբանական խումբը պատրաստվում է բողոքարկել դատարանի կայացրած որոշումը։

Հայկ Կուրեղյանի փոխանցմամբ՝ դեռևս տրամադրվել է դատական ակտի միայն եզրափակիչ մասը։ Ամբողջական որոշումը ստանալուն պես պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment