Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»

Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որը գոլային փոխանցում էր կատարել ուկրաինական «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում:

«Կարծում եմ՝ Մխիթարյանը լավ գինու պես է․ տարիների ընթացքում ավելի լավն է դառնում։ Կարող եմ միայն գովել նրան և շնորհակալություն հայտնել։ Նա սովոր էր մեկնարկային կազմում լինել յուրաքանչյուր խաղում, բայց նույնիսկ հիմա, երբ ավելի քիչ է խաղում, խաղադաշտ դուրս գալիս միշտ մեծ ազդեցություն է ունենում և միշտ կարողանում է ներդնել իր առավելագույնը»,- Բարելայի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման էր մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում էր կատարել Կառլոս Աուգուստոյին (տեսանյութ):

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment