Պայթյուն Թուրքիայի հանքահորերից մեկում, կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվել

Միջադեպի պատճառներն առայժմ պարզված չեն:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում՝ Զոնգուլդակ նահանգի հանքահորերից մեկում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատահարի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 5 բանվոր վիրավորվել է։ Նրանցից երկուսը ծանր վիճակում են:

Միջադեպի պաշտոնական մանրամասներն ու պատճառները պարզվում են:

Leave a comment