Renault-ը վաճառում է «Ֆորմուլա-1»-ի շարժիչների մշակմամբ զբաղվող Alpine Racing SAS ստորաբաժանումը

Ֆրանսիական Renault Group-ը վաճառում է Alpine Racing SAS ստորաբաժանումը, որը նախկինում զբաղվում էր «Ֆորմուլա-1»-ի շարժիչների մշակմամբ։ Գնորդը բելգիական Dumarey Group ընկերությունն է, որը մասնագիտացած է ավտոմոբիլային շարժիչների և փոխանցման տուփերի արտադրության մեջ։

Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։

2024 թվականին Renault-ը որոշում է կայացրել դադարեցնել «Ֆորմուլա-1»-ի շարժիչների սեփական արտադրության ծրագիրը։ Դրանից հետո Փարիզի մերձակայքում՝ Վիրի-Շատիոնում գտնվող պատմական ձեռնարկությունը, որտեղ տեղակայված են Alpine Racing SAS-ի արտադրական ստորաբաժանումները, վերակողմնորոշվել է դեպի այլ տեխնոլոգիաներ։

Գործարքի ավարտից հետո բիզնեսը կանցնի Dumarey Group-ի սեփականությանն ու կառավարմանը և կշարունակի գործել Dumarey ապրանքանիշի ներքո։ Ակնկալվում է, որ գործարքը հնարավորություն կտա օգտագործել ձեռնարկությունում «Ֆորմուլա-1»-ի շարժիչների մշակման ընթացքում կուտակված փորձը։

«Մեր նպատակն է պահպանել և շարունակել զարգացնել ինժեներական այս եզակի ներուժը՝ միաժամանակ աճի նոր հնարավորություններ ստեղծելով», – հայտարարել է Dumarey Group-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Գվիդո Դյումարեն։

Գործարքի արդյունքում կպահպանվի 150 աշխատատեղ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment