https://arm.sputniknews.ru/20261023/baqvum-pahvvogh-20-haj-gerinery-karvogh-en-niccaji-patvavvor-qaghaqacu-kvochum-stanal-108457193.html
Բաքվում պահվող հայ գերիները կարող են Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
Բաքվում պահվող հայ գերիները կարող են Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի ճակատային հատվածում արդեն մի քանի ամիս է՝ ամրացված են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T11:27+0400
2026-10-23T11:27+0400
2026-10-23T11:29+0400
արցախ
գերի
նիցցա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108454894_0:197:727:606_1920x0_80_0_0_e95cccd7a578b97d65455760bb9ed635.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ։ Հոկտեմբերի 22-ին հայ համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտը։ «Nouvelles d’Arménie» պարբերականի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվել է արցախյան հակամարտության և 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների պատմությունը, ելույթ են ունեցել ֆրանսիացի և հայ գործիչներ։Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից տեղադրվել են Բաքվի բանտերում պահվող` Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները: Ինչպես քաղաքապետն է նշել, դրա նպատակն է անցորդներին հիշեցնել ազատությունից զրկված այս մարդկանց ծանր վիճակի և նրանց ազատության համար միջազգային հանրության ջանքերի միավորման հրատապության մասին:«Քաղաքը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, մինչև նրանք ազատ արձակվեն»,- հայտարարել է Նիցցայի քաղաքապետը։Նա ընդգծել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը մարդասիրական և քաղաքական պահանջ է:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
նիցցա
2026
Լուրեր
am_HY
20 հայ գերիները կարող է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանան
Sputnik Արմենիա
20 հայ գերիները կարող է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանան
2026-10-23T11:27+0400
true
PT0M25S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108454894_0:101:727:646_1920x0_80_0_0_b285a0ba493ea69c43bb6495c71f81ca.jpg.webp
արցախ, գերի, նիցցա, տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, գերի, նիցցա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Քաղաքապետարանի ճակատային հատվածում արդեն մի քանի ամիս է՝ ամրացված են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ։ Հոկտեմբերի 22-ին հայ համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտը։ «Nouvelles d’Arménie» պարբերականի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ներկայացվել է արցախյան հակամարտության և 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների պատմությունը, ելույթ են ունեցել ֆրանսիացի և հայ գործիչներ։
Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից տեղադրվել են Բաքվի բանտերում պահվող` Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները: Ինչպես քաղաքապետն է նշել, դրա նպատակն է անցորդներին հիշեցնել ազատությունից զրկված այս մարդկանց ծանր վիճակի և նրանց ազատության համար միջազգային հանրության ջանքերի միավորման հրատապության մասին:
«Քաղաքը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, մինչև նրանք ազատ արձակվեն»,- հայտարարել է Նիցցայի քաղաքապետը։
Նա ընդգծել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը մարդասիրական և քաղաքական պահանջ է: