Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց

Հասարակություն

23.10.2026 | 10:22

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց երկու ամսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Կուրեղյանը:

Որոշումը կայացրել է դատավոր Արամ Գրիգորյանը:

Նշենք, որ պաշտպանական կողմը դատական նիստի ընթացքում պնդել էր, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Սեդրակ Քոչարյանը կատարել էր իրեն վերագրվող հանցավոր արարքները, բայց, այնուամենայնիվ, միջնորդել էին հիմնավոր կասկածը դատարանի կողմից հաստատված համարելու դեպքում կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ: Դատարանը, սակայն, որոշել է, որ պետք է երկարացնի կալանքի ժամկետը:

Արաքս Մամուլյան

Leave a comment