ՀՀ կառավարությունը COP 17-ի ֆոնին միջազգային կոնվենցիաներին հակասող նախագիծ է շրջանառում

https://arm.sputniknews.ru/20261023/hh-karavarutjuny-cop-17-i-fvonin-mijazgajin-kvonvencianerin-hakasvogh-nakhagits-e-shrjanarum-108391174.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/243/70/2437063_0:0:1000:750_1920x0_80_0_0_f5fad27cb1e2dc2f0d1fde355ff59a2e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նախագիծ

հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նախագիծ

Բաժանորդագրվել

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համայնքների ձայնը լռեցնելու փորձ է համարում։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծերը կհաստատվեն անկախ համայնքի ավագանու և համայնքի բնակչության դեմ լինելուց. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է գնահատել ՏԿԵ նախարարության առաջարկած նոր ենթաօրենսդրական կարգավորումները։

Նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում և ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում, հստակեցնել համայնքի ավագանու նախնական անհամաձայնության իրավական հետևանքները։

Մասնագետի գնահատմամբ` այդ փոփոխության բուն նպատակը համայնքների ձայնը լռեցնելն է։

«Նախագծով ստացվում է, որ նույնիսկ, եթե համայնքի բնակիչները դեմ են, և համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի բնակիչների դեմ լինելու հանգամանքը, դեմ է քվեարկում նախագծին, ապա, միևնույն է, դա չի արգելում նախաձեռնողին փաստաթղթերը ներկայացնել լիազոր մարմին, որ այս դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունն է, որին էլ վերապահված է վերջնական որոշում կայացնելու գործառույթը»,– ասում է Դուլգարյանը` հավելելով, որ այս կարգավորումը հակասում է թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներին։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ նախագծում խոսվում է միայն ավագանու «դեմ» լինելու մասին` սահմանելով, որ ՇՄՆ–ը կարող է հաշվի չառնել ավագանու այդ կարծիքը։ Իսկ ավագանու «կողմ» լինելու տարբերակը նախագծի հեղինակները նույնիսկ չեն էլ դիտարկել։

«Բայց եթե դա օրենք է, ապա այն պետք է դիտարկի բոլոր տարբերակները, պետք է հավասարակշիռ լինի։ Եթե կառավարությունը պրոբլեմ է տեսնում այն դեպքերում, երբ ավագանին «դեմ» է, ապա պետք է պրոբլեմ տեսնի նաև «կողմ» լինելու դեպքերում։ Իսկ եթե պրոբլեմ է տեսնում միայն «դեմ» լինելու հանգամանքի մեջ, ապա այստեղ շատ հստակ է մոտիվը. Փորձել այնպես անել, որ համայնքի բնակիչները չխոչընդոտեն այս կամ այն ծրագրի իրականացմանը»,– նշում է Դուլգարյանը։

Ինչ վերաբերում է համայնքի բնակիչների որոշիչ դերին, ՀԿ նախագահը նշում է, որ բնակիչը պարտադիր չէ, որ մասնագետ լինի` հասկանալու համար, թե իր համայնքի զարգացման գրավականը հանքարդյունաբերությունն է, թե կանաչ տնտեսությունը։

«Իմ կարծիքով այս նախագիծը բերվել է որպեսզի քաղաքացու դիմակայությունը թուլացվի, որովհետև եթե մենք ի մի բերենք, թե վերջին 5-6 տարում ինչ իրադարձություններ են եղել մեր տասնյակ համայնքներում, կտեսնենք, որ տարիներ շարունակ համայնքի բնակիչներ դեմ են արտահայտվել, և առաջարկված ծրագրերն առաջ չեն գնացել։ Այսինքն` համայնքի բնակիչը իր ձայնով խոչընդոտ է հանդիսացել։ Եվ այդ խոչընդոտը, երևի թե, վերացման համար է ներկայացվել տվյալ նախագիծը»,– ասում է Դուլգարյանը։

Բնապահպանը նկատում է, որ այս համատեքստում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչը, նրա դիտարկմամբ, հատկանշական է հատկապես Հայաստանում անցկացվող COP 17–ի ֆոնին։

«Որոշումների կայացմանը քաղաքացիների, համայնքների և տարբեր սոցիալական խմբերի մասնակցության մեխանիզմները ամրագրված են նաև կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի մեջ։ Օրհուսի կոնվենցիան, երբ ասում է, որ քաղաքացին պետք է մասնակցի (որոշումների կայացմանը-խմբ.), խոսքը զուտ ֆիկտիվ մասնակցության մասին չի, այլ որոշումների կայացման վրա քաղաքացու ռեալ ազդեցության։ Այսինքն` եթե կառավարության ներկայացրած այս նախագիծը չի արտացոլում միջազգային փաստաթղթերով ներդրված մեխանիզմները, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, այն միանշանակ պետք է մերժվի հանրության ու փորձագիտական շրջանակների կողմից»,– շեշտում է Դուլգարյանը։

ՏԿԵՆ հեղինակած նախագծերի փաթեթը հանրային քննարկման է դրված մինչև հոկտեմբերի 30-ը։ Դրանից հետո, ըստ ամենայնի, այն կներկայացվի նաև կառավարության հավանությանը, ապա խորհրդարանի դատին։ Իսկ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

Leave a comment