Հինգշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 49 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են Պսկովի, Օրյոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքների երկնքում։