Փաշինյանի «համոզելը» ճնշելն է. փորձագետը՝ ընդդիմության ու խաղաղության պայմանագրի մասին

https://arm.sputniknews.ru/20261022/pashinjani-hamvozely-tshnsheln-e-pvordzagety-ynddimutjan-u-khaghaghutjan-pajmanagri-masin-108439835.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107809637_0:0:1422:1066_1920x0_80_0_0_81b5c592ba894c4332dc0c5f43279243.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, հակոբ բադալյան

սահմանադրություն, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, հակոբ բադալյան

Բաժանորդագրվել

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ իշխանությունները կփորձեն ճնշել ընդդիմության առավել խոցելի ներկայացուցիչներին` նրանց իշխանության ճամբար ներգրավելու և սահմանադրական մեծամասնության համար չբավարարող 6 ձայնը լրացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի իշխանություն, բայց չունի Ադրբեջանի հետ խաղաղության պրոցեսում իր ճարտարապետությունը ձևավորելու բավարար լծակներ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը։
Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում Փաշինյանն չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նոր Սահմանադրության ընդունման համար։

«Խաղաղության պայմանագրի, Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջը կատարելու քարոզչաքաղաքական առանցքային հարցում Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդդիմության ձայների հույսին է»,– նկատում է Բադալյանը` արձանագրելով, որ գործող վարչապետն իր իշխանությունը կառուցել է հենց խաղաղության պրոցեսի վրա։

Եվ այդ պրոցեսի արգելակումը, Հակոբ Բադալյանի գնահատմամբ, Փաշինյանի համար իշխանության հարցում ստեղծում է երերուն վիճակ, որի պարագայում արտահերթ ընտրության տարբերակը իշխանության համար որոշակի երաշխիք է դառնում։

«100 տոկոսանոց երաշխիքներ, իհարկե, չկան, որ այդ ընտրություններով Փաշինյանը կարող է իր համար ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Բայց նա, իհարկե, կձգտի դրան, դարձյալ կփորձի կիրառել իշխանության լծակները` ընդդիմությանը հնարավորինս հարվածելու համար»,– կարծում է վերլուծաբանը։

Միաժամանակ, արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ, Փաշինյանը, ըստ Բադալյանի, ստուգում է տրամադրությունները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ու հայ–ադրբեջանական պրոցեսի շահառու աշխարհաքաղաքական կենտրոններում շատ լավ գիտակցում են, որ ՀՀ գործող իշխանությունը Ադրբեջանի առնվազն այդ նախապայմանը կատարելու սահմանադրական հնարավորություն չունի։

«Իրավիճակը ենթադրում է, որ կա՛մ Հայաստանը չի ստորագրում խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, կա՛մ Հայաստանը պետք է որևէ կերպ բավարարի այդ պայմանը, իսկ դա հնարավոր չէ առանց ընդդիմության ձայների։ Հետևաբար, եթե ընդդիմությունը չի համաձայնում Փաշինյանի հետ, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ ամենևին չի կիսում Փաշինյանի մոտեցումները, մնում է գնալ արտահերթ ընտրության»,– ասում է Բադալյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության մեջ հիշատակված «համոզելու» տարբերակին, քաղաքական վերլուծաբանն այն վերծանում է որպես «ճնշելու» տարբերակ, օրինակ՝ ընդդիմության առավել խոցելի ներկայացուցիչներին ու կփորձեն նրանց ներգրավել իշխանական՝ լրացնելով սահմանադրական մեծամասնության համար չբավարարող 6 ձայնը։

«Հակառակ պարագայում, եթե համոզելը լինելու է փաստարկներով, ապա ես չեմ կարծում, որ որևէ մեկին հնարավոր է համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը և Մայր օրենքից Անկախության հռչակագրի չեղարկումը Հայաստանի համար անհրաժեշտություն է, կամ Հայաստանի ներքին կարիքն է, այլ ոչ թե Ադրբեջանի պահանջը կամ պայմանը։ Այս պարագայում, կարծում եմ, համոզելը դե ֆակտո լինելու է ճնշելու կամ կաշառելու մեխանիզմը։ Հարցն այն է՝դա կստացվի, թե ոչ, և որքան հաստատակամ կլինեն ընդդիմադիր ուժերի բոլոր ներկայացուցիչները»,– նշում է վերլուծաբանը։

Հավելենք, որ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի 2027-2028 թվականներին, թեև խորհրդարանական ընտրություններից առաջ հավանական ժամկետ էր հայտարարվում 2026 թ-ի ավարտը, իսկ ավելի ուշ` 2031 թվականը։

Leave a comment