Հոկտեմբերի 23-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան, Չայկովսկու, Սոս Սարգսյան, Սայաթ-Նովայի, Սպարապետի փողոցների, ինչպես նաև Աքորի բնակավարի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի գազասպառողների,

 

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն, Ամոջ, Հագվի բնակավարերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

Leave a comment