«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Քաղաքականություն

22.10.2026 | 21:10

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը էներգետիկ ընկերությունների ղեկավարներին է ներկայացրել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նալբանդյանին։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր՝ կապված էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և համագործակցության հետագա կազմակերպման հետ։

Leave a comment