https://arm.sputniknews.ru/20261022/iranum-hajtararel-en-vor-atsneri-zgali-pasharner-unen-108445684.html
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Թեհրանը շուտով նոր անօդաչու թռչող սարք կներկայացնի։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T20:50+0400
2026-10-22T20:50+0400
2026-10-22T20:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
անօդաչու թռչող սարք (աթս)
ամն
իսրայել
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/19/24221197_0:0:2795:1572_1920x0_80_0_0_a3ce434d412c6b43e19c4f8f687c32e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իրանը անօդաչու թռչող սարքերի զգալի պաշարներ ունի: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Հաթամին:Իրանական հեռարձակողը նշել է, որ Թեհրանը մոտ ապագայում կներկայացնի նոր անօդաչու թռչող սարք, որի տեխնիկական բնութագրերը կհրապարակվեն ավելի ուշ:Drop State պարբերականը, հղում անելով իրանցի անանուն պաշտոնյային, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետախուզությունը բարձր է գնահատում լայնածավալ ռմբակոծությունների մեկնարկի հավանականությունը նախքան Իսրայելում ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/19/24221197_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ef6dcbf4463ae4aa26ced9ee8d2815c6.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), ամն, իսրայել
Նշվում է, որ Թեհրանը շուտով նոր անօդաչու թռչող սարք կներկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Իրանը անօդաչու թռչող սարքերի զգալի պաշարներ ունի: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Հաթամին:
«Մենք ընդլայնել ենք արտադրական կենտրոնները, և այժմ տպավորիչ պաշարներ ունենք (ԱԹՍ-ների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ խմբ.)»,- ասել է Հաթամին Իրանի պետական հեռուստառադիոընկերության տեսանյութում:
Իրանական հեռարձակողը նշել է, որ Թեհրանը մոտ ապագայում կներկայացնի նոր անօդաչու թռչող սարք, որի տեխնիկական բնութագրերը կհրապարակվեն ավելի ուշ:
Drop State պարբերականը, հղում անելով իրանցի անանուն պաշտոնյային, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետախուզությունը բարձր է գնահատում լայնածավալ ռմբակոծությունների մեկնարկի հավանականությունը նախքան Իսրայելում ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 27-ին:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։