https://arm.sputniknews.ru/20261022/tpavvorutjun-e-tripp-i-shurj-banakcum-en-amnn-ev-adrbejany-qaghaqagety-hhi-deri-masin-108437982.html
Տպավորություն է` TRIPP-ի շուրջ բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը. քաղաքագետը` ՀՀ–ի դերի մասին
Տպավորություն է` TRIPP-ի շուրջ բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը. քաղաքագետը` ՀՀ–ի դերի մասին
Sputnik Արմենիա
Եթե նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունը ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ… 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T19:55+0400
2026-10-22T19:55+0400
2026-10-22T19:55+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
վահե հովհաննիսյան
ադրբեջան
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/16/71397532_0:37:1600:937_1920x0_80_0_0_f9cc01a42b614e0dba671085c36ed7af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Անցնող 1-1.5 տարվա ընթացքում TRIPP-ը Հայաստանում քննարկվել է միայն շատ սիրողական մակարդակով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չկարողացավ հստակ պատասխանել հարցին, թե, օրինակ, TRIPP-ի ո՞ր հատվածով է գազամուղ կամ նավթամուղ անցնելու։ Նրա կարծիքով` ԱԺ–ի քննարկումը որևէ հարցի պատասխան չտվեց, հակառակը` առաջացրեց նորանոր հարցեր։ Քննարկումն էլ ընթացավ նույն` թեր և դեմ ուղեծրով։«Տպավորություն է, որ TRIPP-ի շուրջ բանակցում են միայն ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ 2025թ–ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանից ընդամենը պահանջվում էր տալ համաձայնություն իր տարածքն օգտագործելու, իսկ TRIPP–ի պարամետրերը բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ Եվ ըստ ուժերի բալանսի ամեն մեկը փորձելու է ավելի շատ բան ստանալ»,– ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ առաջիկայում ԱՄՆ–ում ընտրություններ են, և չի բացառվում` Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ թուլանա։Այդուհանդերձ, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ և՛ TRIPP-ի գոյությունն է վատ, և՛ TRIPP-ի չգոյությունը, քանի որ վերջինը առանց որևէ այլընտրանքային լուծումների կարող է հանգեցնել հայ–ադրբեջանական նոր էսկալացիայի։«Ամբողջ աշխարհում կատարվող տեկտոնիկ փոփոխությունների ֆոնին մենք այսօր TRIPP ենք հաստատում` հստակ չիմանալով դա մեզ համար լավ է, թե վատ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։Նրա խոսքով` եթե ամիսներ առաջ ՀՀ իշխանությունը նախընտրական շրջանում ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում, իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/16/71397532_50:0:1474:1068_1920x0_80_0_0_d2402752534113860ec5ba5b296a7648.jpg.webp
հայաստան, թրամփի ուղի (tripp), վահե հովհաննիսյան, ադրբեջան, ամն
հայաստան, թրամփի ուղի (tripp), վահե հովհաննիսյան, ադրբեջան, ամն
Եթե նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունը ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում։ Իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։
«Մեր հանրային, մասնագիտական–էքսպերտային ակտիվը, քաղաքական էլիտան հիմնականում բաժանված է եղել երկու ճամբարների` TRIPP-ը վատ է, TRIPP-ը լավ է, TRIPP-ը դավաճանություն է, TRIPP-ը հայրենասիրություն է։ Մենք հատուկենտ գրագետ և փաստարկված խոսք ենք լսել։ Եվ, ցավոք, այդ կարևորագույն փաստաթուղթը և կարևորագույն պրոցեսը Հայաստանում, ինչպես շատ այլ կարևոր հարցեր, մնացել է սիրողական մակարդակում»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` ԱԺ–ի քննարկումը որևէ հարցի պատասխան չտվեց, հակառակը` առաջացրեց նորանոր հարցեր։ Քննարկումն էլ ընթացավ նույն` թեր և դեմ ուղեծրով։
«Տպավորություն է, որ TRIPP-ի շուրջ բանակցում են միայն ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ 2025թ–ի օգոստոսի 8-ից հետո Հայաստանից ընդամենը պահանջվում էր տալ համաձայնություն իր տարածքն օգտագործելու, իսկ TRIPP–ի պարամետրերը բանակցում են ԱՄՆ–ն և Ադրբեջանը։ Եվ ըստ ուժերի բալանսի ամեն մեկը փորձելու է ավելի շատ բան ստանալ»,– ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ առաջիկայում ԱՄՆ–ում ընտրություններ են, և չի բացառվում` Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ թուլանա։
Այդուհանդերձ, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ և՛ TRIPP-ի գոյությունն է վատ, և՛ TRIPP-ի չգոյությունը, քանի որ վերջինը առանց որևէ այլընտրանքային լուծումների կարող է հանգեցնել հայ–ադրբեջանական նոր էսկալացիայի։
«Ամբողջ աշխարհում կատարվող տեկտոնիկ փոփոխությունների ֆոնին մենք այսօր TRIPP ենք հաստատում` հստակ չիմանալով դա մեզ համար լավ է, թե վատ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` եթե ամիսներ առաջ ՀՀ իշխանությունը նախընտրական շրջանում ջանք չէր խնայում «Թրամփի ուղու» հնարավոր տնտեսական օգուտները ներկայացնելու համար, ապա այսօր արդեն այդ մասին շատ զուսպ է խոսում, իսկ բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան։
«Մենք ապահովո՞ւմ ենք մեր կապը Նախիջևանի տարածքով, թե՞ չէ։ TRIPP-ը այնտեղ չի գնում, բայց զուգահեռ փաստաթղթերով մենք անխափան, անխոչընդոտ կապ պիտի ունենանք։ Կամ Հայաստանը միանո՞ւմ է Իրանին երկաթուղային ճանապարհով, ես չգիտեմ, որովհետև ալտերնատիվ ճանապարհը զրոյից երկաթուղի կառուցելու բազմամիլիարդանոց պրոյեկտ է, և ես իրատեսական չեմ համարում այս պահին։ Մյուս կողմից` չէ՞ որ կա հնարավորություն ադրբեջանական երկաթգծին ինտեգրվելով այդ կապը հաստատել։ Ադրբեջանը մեզ տալո՞ւ է անխոչընդոտ, անվտանգ այդ կապը։ Բանակցե՞լ ենք»,– ասաց քաղաքագետը` ցանկություն հայտնելով, որ ԱԺ–ում նախագծի քննարկումն անցնի շատ ավելի խորքային ու փաստարկված, հանրությունն էլ ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։
Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հաջորդ շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում:
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։